21-րդ դարի ամենաանհաջող գյուտերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

21-րդ դարի ամենաանհաջող գյուտերը

21:40 17.03.2019

MIT Technology Review ընկերության մասնագետները գնահատել են 21-րդ դարի ամենաանհաջող տեխնոլոգիական  գյուտերը:

1.Սեգուեյ 

Այդ տրանսպորտային նորամուծությունը շատ վտանգավոր է: Դրա ստեղծողը՝ հենց Ջիմի Հեսելդեն է  եղել առաջին «զոհ»ը: Նա ջախջախվել է իր իսկ ստեղծած երկանիվ տրասպորտով:

Սկզբում հայտարարվեց, թե սեգվեյը կփոխի ժամանակակից քաղաքների դեմքը: Սակայն բանն այն է, որ իրականում երկանիվ սկուտերով տեղաշարժվելիս մարդիկ բավական հիմար տեսք են ունենում: Նորամուծությունը խանդավառությամբ չընդունվեց:

2.Google Glass ակնոցները

Հավելյալ իրականության տեխնոլոգիաները հաստատ պետք են, սակայն այն, թե ինչպես են դա իրականացրել Google-ի գյուտարարները, ակնոցների պահանջված լինելու շանս ամենևին չեն տալիս։

3. Էլեկտրոնային քվեարկություն

Այս նորամուծությունը ևս բարդացրել է օգտատերերի կյանքը, կարծում են MIT Technology Review ընկերության մասնագետները: Ընտրությունների ժամանակ ձայների էլեկտրոնային հաշվարկը հնարավորություն է տալիս ցանցահեններին կոտրել ոչ միայն քաղաքական կուսակցության համակարգչի սերվերը, այլև այսուհետ ՝ նախագահական  քվեարկության սերվերը:

4.Յուրարանքչյուր երեխային՝ 1 համակարգիչ 

OLPC/One Laptop Per Child– Յուրաքանչյուր երեխային՝ 1 համակարգիչ․ այսպիսի  ծրագիր կա, որը պետք է հնարավորություն տար աֆրիկյան, հարավամերիկյան, մերձավորարևելյան և ասիական երկրներում յուրաքանչյուր երեխայի ապահովել համակարգչով: Ստացվեց այնպես, որ զարգացող երկրներն ուղղակի հեղեղվեցին էլեկտրոնային նորագույն սարքերով:

5.Փոխված գենոտիպով երեխաներ

CRISPR տեխնոլոգիական ընկերությունը 2018-ին սկանդալային հայտարարություն արեց: Չինացի գենետիկ Հե Ցզյանկունը հայտարարեց խմբագրված գենոտիպով երկվորյակների ծննդյան մասին: Նշեց, որ երեխաները կատարելապես առողջ են և նրանց չի սպառնում ՄԻԱՎ վարակը, ինչն էլ ի սկզբանե եղել է նպատակը: Աշխարհի գիտական միտքը շուտով ընդվզեց․ հայտարարվեց, որ դա անթույլատրելի է, մարդիկ չեն կարող փորձաճագարների վերածվել, հայտնի չէ, թե ինչ մուտացիաներ ի հայտ կգան այդպիսի գենետիկ «խաղերի» արդյունքում:

6.Կրիպոարժույթ 

«Առայժմ կրիպտոարժույթը մի քանի առևտրականների համար հարստանալու միջոց է: Մինչդեռ հարյուր հազարավորներին այն դարձնում է աղքատ»,- ընդվզում են տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, բայց ընդունում, որ բլոկչեյն տեխոլոգիաները մեծ ապագա ունեն և կարող են հաջողությամբ օգտագործվել այլ ոլորտներում:

7.Էլեկտրոնային սիգարետներ

Մասնագետների կարծիքով՝ դրանք իսկական չարիք են: Նիկոտինային կախվածություն են առաջացնում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մոտ: Բացի այդ, դրանք վնասակար են թոքերի համար:

 8.Սուրճի պլաստիկե բաժակներ 

Մարդկության գիտակից մասը հետևողականորեն հրաժարվում է պլաստիկե բաժակներից և օգտվում է ապակյա սպասքից: Դրանց լվանալը մի քանի րոպե է տևում, սակայն այդ մի քանի րոպեն խնայելու համար մարդիկ նախընտրում են պլաստիկե սպասք և արտադրում տարեկան միլիոնավոր տոննաներով չքայքայվող աղբ,- հիշեցնում են մասնագետները:

9.Սելֆի-ձողիկներ 

Մարդկության համար շատ ու շատ վտանգավոր հարմարանք է: «Հազարավոր մարդիկ, հատկապես դեռահասներ են զոհվում սելֆի-ձողերով լուսանկարվելիս»,-նշում են MIT Technology Review ընկերության մասնագետները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

BACK_TO_TOP