Գյումրեցի հավաքորդի ավիա և ավտոմոդելավորման հավաքածուների պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրեցի հավաքորդի ավիա և ավտոմոդելավորման հավաքածուների պատմությունը

23:11 14.03.2019

Գյումրեցի Արամ Պիճիկյանը հեռակառավարվող ինքնաթիռների անհավանական թռիչքների սիրահարներից է: Հետաքրքիր լուծումներով ու հատուկ մեխանիզմներով աշխատող անօդաչուներն ինքն է պատրաստում: Իր ստեղծած անօդաչու սարքերն ավիացիոն ցուցադրություններում ևս ներկայացրել է, հաջողություններ է ունեցել: Սպասում  է, որ մի օր էլ իր սարքերը պետք կգան մեր պաշտպանական ոլորտում: Այս մասին SHANTNEWS.am–ի հետ զրույցում ասել է Արամ Պիճիկյանը:

Հետաքրքրությունը ավիամոդելավորման հանդեպ նոր չէ, բայց մեկ այլ հոբբի է դրա համար նախապայման եղել: Խոսքը ավտոմոդելավորման մասին է: Դպրոցական էր, երբ սկսեց հաճախել այն ժամանակ Լենինականի պիոներ պալատի ավտոմոդելավորման խմբակը: Ժամանակի անիվն արագ է փոխել, այն հետաքրքրությունները որոնք եղել են, հիմա հեշտ է իրագործելը: Շատ քիչ դետալներ են, որ ձեռքով են պատրաստում:  Ամբողջական մեքենա ստանալու համար բոլոր մասերը գնում է Ռուսաստանի Դաշնությունից:

Փոխանցման տուփն ավտոմատ է, շարժիչը՝ բենզին. իրական մեքենայի փոքր տեսակն Արամի հավաքածուի հզոր մեքենաների շարքից է: Մերսեդես մակնիշի, բայց  սպորտային դասի խաղալիք-մեքենան անում է նույն գործողություններն, ինչ իսկականը: Սպորտային դասի փոքր մեքենաների հանդեպ մոլի սերը գալիս է նաև ավտոարշավներից ու ավտոմրցույթներից: Հեռուստատեսությամբ ցուցադրվող ոչ մի հաղորդում բաց չի թողնում: Արագություն է սիրում, բայց իրականում մեքենայի ղեկին երբեք արագություն չի գերազանցում: Արագության ադրենալինը զգում է միայն խաղալիք մեքենաները շարժի դնելիս:

Հաճախ է սիրողական ավտոարշավների դուրս բերում իր մոդելավորած մեքենաները, ընկերների հետ քաղաքի կենտրոնական հրապարակը վերածում է ավտոարշավային շքերթի: Թեև հեռակառավարվող մեքենայի իրական հնարավորությունները ցուցադրելու հարմար վայր չի համարում հրապարակը:

Արամը նաև ռետրո մեքենաների հավաքորդ է, հավաքածուում հարյուրից ավելի ու տարբեր ժամանաշրջանների մեքենաներ են, որոնք նաև ինքն է ռեստավրացիա անում: Ունեցած մեքենաները համարակալումներ ունեն, այսինքն՝ նշանակում է, որ այդ մոդելի մեքենաների նմուշներից աշխարհում քիչ կան պահպանված:

Ռետրո մեքենաների շարքում են խորհրդային տարիների գյուղտեխնիկան, հավաքածուում ամենահինը ռուսական արտադրության մեքենաներն են, հետո արդեն՝ ամերիկյան: Ռետրո մեքենաների այս բաց թանգարանը Արամի տպագրատանն  է: Լուսանկարիչը հորից՝ Համազասպ Պիճիկյանից է ժառանգել, իսկ հավաքածուն միայն ավիա և ավտոմոդելներով չի սահամանափակվում, հետաքրքության մյուս  ուղղությունը թղթադրամներն ու նամականիշերն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP