23:43 13.03.2019
Փողոցաշինական մեծ ծրագրի աշխատանքները մի քանի օր է՝ Գյումրիում սկսվել են: Առայժմ ու դարձյալ քանդմանն են դրանք վերաբերում: Այն, ինչ նախատեսված էր անցած ամռանը, հիմա է շինարարը սկսել: Ըստ փողոցաշինական ծրագրի՝ նախատեսված էր, որ շինարարությունը նաև Հայուհու հրապարակին հարող և Սայաթ -Նովա փողոցներում էր մեկնարկելու, բայց դա պատվիրատուն հետաձգեց՝ հաշվի առնելով ծրագրի մեկնարկի ուշ ժամկետներն ու նախագծային թերությունները, որոնց պատճառով աշխատանքները կիսատ մնացին: Ու սա դեռ առաջին փուլին է վերաբերում, իսկ ծրագրի 2-րդ փուլը շինմրցույթների անցկացմանը նոր է հասնելու: Ընդամենը կոմունիկացիոն ցանցի նորացումով փողոցներում աշխատանքներն ավարտեցին: Ամբողջ ձմեռ ու երևի դեռ 2 ամիս էլ մայթերն ու փողոցները նույն վիճակում կմնան:
Հայաստանի ամենափոշոտ քաղաք անունը Գյումրին նոր չէ, որ, այսպես ասած, վաստակել է: 88-ից հետո փլուզված շենքերը, հետո շինհրապարակները, 30 տարի շարունակ ավարտին չհասնող փողոցաշինությունը փոշին քաղաքի երեսից չեն կտրել: Իսկ ջրցաններով օդը մաքրել հազվադեպ է լինում այս քաղաքում, տոն կամ այլ առիթ է պետք: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը պատճառաբանում է, թե առավոտյան շուտ քաղաքը ջրել չեն կարող, քանի որ դեռ ցուրտ է, ջուրը կսառչի, ցերեկվա ժամերին միայն կարելի է քաղաքը ջրել: Բայց ջրցան մեքենայի կարիք քաղաքը միայն 0-ից ցածր ջերմաստիճանի օրերին չէ, որ ունի: Գարուն-ամառ սեզոնին մաքուր օդով, սարքած փողոցներով քայլել են ուզում գյումրեցիները: Բայց դա երևի շատ է ուշանալու, քանի դեռ գործը փողոցներում քանդելն է:
Հայուհու հրապարակին հարող մայթերը, Սայաթ-Նովա փողոցի չորսվասալերը քանդելը ևս մեծ ծրագրի մի մասն են: Այստեղով են անցնելու կոմունիկացիոն նոր գծերը: Այս փուլում էլ, ըստ պատասխանատուի, կարող են կոմունիկացիաների անցկացման հետ խնդիրներ լինել: Էլցանցն ու ջրամատակարար ընկերությունը դարձյալ շարունակելու են աշխատել առանց ստորգետնյա կոմունիկացիաների քարտեզների: Ըստ Կնյազ Մանասյանի՝ դրանք նախկինում էլ չեն եղել, քանի որ քաղաքում ենթակառուցվածքները տարերայնորեն են կառուցվել 88-ից հետո՝ առանց սխեմաները պահպանելու:
Ծրագրի այս փուլով չարյաց փոքրագույնն էլ այն է լինելու, որ տասնյակ փողոցներում ոչ թե ստորգետնյա, այլ վերգետնյա անձրևատարներ են կառուցվելու, փորման աշխատանքներ շատ չեն լինելու: Վերսկսվող շինաշխատանքների ընթացքում նաև վերադարձ չի լինի հին թերությունների վերացմանը, ավելի կոնկրետ՝ շարված եզրաքարերը, որոնք որակին չէին համապատասխանում, որոշվել է չքանդել: Կոմունալ բաժնի պետը դարձյալ հիշեցրեց, որ չափորոշիչներին ոչ համապատասխան եզրաքարեր էին ընտրվել:
Արածը չի քանդվի, բայց այդ նույն եզրաքարերից չի բերվի: Նախորդ տարվանից անավրատ մնացած փողոցներին այս տարի ևս 40-ն է գումարվում, որոնք պետք է կառուցվեն Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման բանկի և տեղական բյուջեի միջոցներով: Իսկ Սավոյան փողոցը դարձյալ դրանց թվում չէ:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...