Թուրքի պես գիշերը մտաք, գունդը գրավեցիք. տուժող ոստիկանի ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+18.09 oC

Թուրքի պես գիշերը մտաք, գունդը գրավեցիք. տուժող ոստիկանի ցուցմունքը

13:34 13.03.2019

ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ ցուցմունք են տալիս տուժողները:

Խաչատուր Ավետիսյանը 2016 թվականի հունիսի 17-ին եղել է ՊՊԾ գնդի հրամանատար: Նա պատմեց, որ դեպքի օրը տեսել է, թե  ինչպես են զինված մարդիկ մտել գունդ, տեսել է «Կռազ»-ով վնասված դարպասները և գնդի պատերը:

Պատմեց՝ տեսել է խմբի անդամներից Մարտիրոս Հակոբյանին, որը զինված կոչ է արել միանալ իրենց. «Նա կրակահերթ է արձակել զրահամեքենայի վրա, որի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:

Իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ. «Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնդի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք-զինամթերքը՝ գնդի տարածքով շաղ տված: Անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»: Պատմեց նաև, որ գնդի տարածքում կայանված 24 ավտոմեքենաներից 4-ն այրվել են: Տեսել է վիրավորված ոստիկան Գագիկ Մկրտչյանին, խոսել է նրա հետ, սակայն Մկրտչյանը շատ դժվարությամբ էր պատասխանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինքը բազմիցս այցելել է ընկերոջը:

«Ձեռքով պահում էր վերքը: Անձամբ տեսել եմ նրան: Հարց եմ տվել, ի վիճակի չի եղել պատասխանել: Վնասվածք եմ տեսել նաև ձեռքի շրջանում: Իսկ գնդապետ Արթուր Վանոյանի դին դուրս է բերել շտապօգնությունը»,- ասել է նա:

Ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների մասին ասաց, որ իր տեղեկություններով՝ կրակել են տանիքից, և կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։ Անձամբ չի տեսել: Պավլիկ Մանուկյանը հարցրեց.

«Դուք ձեզ  տուժող  համարո՞ւմ եք»։ Հրամանատարը պատասխանեց` «Այո՛, բոլոր առումներով»:

Պավլիկ Մանուկյանը հարցրեց` ի՞նչ առումներով եք Ձեզ տուժող համարում: Պատասխանն այսպիսին էր․

«Բոլոր փաստերով համարում եմ»:

Պավլիկ Մանուկյանն ակնարկեց իրենց ապստամբության իրավունքի և նախորդ ռեժիմի դեմ դուրս գալու մասին, ինչը զայրացրեց Խաչատուր Ավետիսյանին: Նա բղավեց. «Ի՞նչ, ապստամբությո՞ւն…Զինվորական ճանապարհ անցած Պավլի՛կ Մանուկյան, վիրավորում եք բարձրաստիճան սպայի և թողնում ներսում, այսքանից հետո հարցնո՞ւմ եք: Եթե ձեր մերձավորին և հարազատին սպանեին, ո՞նց կվերաբերվեիք»։ Ամբաստանյալներից մեկը կրկին ճշտեց, թե կոնկրետ ի՞նչ վնաս է  կրել տուժողը:

«Իմ աշխատասենյակն ավերվել է, համազգեստս հանվել է,  մեքենաս վնասվել է, ամբողջ մեքենայիս սրահն այրված էր»,- ասաց տուժած ոստիկանը:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երևի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,- պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաև գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները: Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք»: Դատավորն արգելեց վիրավորանքներ ուղղել, սակայն Արեգ Կյուրեղյանը շարունակեց ագրեսիվ պահել իրեն: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց. «Հեռացվում եք դատական նիստերից տասը ժամով, հաջողությո՛ւն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

11:22 02.04.2025

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

11:14 02.04.2025

Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ՝ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» […] ...

Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցում

11:06 02.04.2025

Հրդեհ Գ. Հասրաթյան փողոցում

Ապրիլի 2-ին, ժամը 08։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։22-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել են անվադողեր։ ...

Ամերիկացին ատրճանակով երկու անգամ անցել է Ճապոնիայի օդանավակայանի անվտանգության ստուգումները

11:02 02.04.2025

Ամերիկացին ատրճանակով երկու անգամ անցել է Ճապոնիայի օդանավակայանի անվտանգության ստուգումները

Ամերիկացի տարեց զբոսաշրջիկը կարողացել է երկու անգամ անցնել միջազգային օդանավակայանների անվտանգության ստուգումներ՝ ճամպրուկում ինքնապաշտպանական ատրճանակով, չորեքշաբթի հաղորդում է NHK-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 73-ամյա ամերիկացին, ով Ճապոնիա է ժամանել Հավայան կղզիներից, կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ նախքան Օսակայի մոտ գտնվող Կոբե նավահանգստում զբոսանավ նստելը։ Հետաքննության տվյալներով՝ զբոսաշրջիկը ոստիկաններին հայտնել է, որ թռչել է Հավայան կղզիներից և մարտի 22-ին […] ...

Մահացել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

10:55 02.04.2025

Մահացել է հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը

Ամերիկացի դերասան Վել Քիլմերը, որը մարմնավորել է Բեթմենին, մահացել է 65 տարեկանում, Լոս Անջելեսում։ Դերասանի դուստրը՝ Մերսեդես Քիլմերը հայտնել է, որ մահվան պատճառը եղել է թոքաբորբը։ Դերասանը մահացել է երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում՝ ընտանիքի և ընկերների շրջապատում։ 2014 թվականին նրա մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, սակայն նա կարողացել է ապաքինվել հիվանդությունից։ ...

BACK_TO_TOP