ԲՀԿ-ական պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԲՀԿ-ական պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը

11:47 13.03.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի ստեղծվում հակակոռուպցիոն մարմինը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ի պատասխան պատգամավորի հարցի՝ ասել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա:

«Այդուհանդերձ, մարմինը համարվում է ստեղծված նոր անդամների երկու երրորդի ընտրության պարագայում, և այս կոնտեքստով մարմնի ստեղծման պահից ամբողջ վարույթները, գործընթացները, հայտարարագրման պրոցեսը փոխանցվելու է նոր մարմնին»,- ասել է փոխնախարարը:

Քրմոյանի խոսքերով՝ նոր մարմնի չստեղծման մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Առաջինը նոր մարմնի անդամների ընտրության համար օրենսդրությամբ նախատեսված բարդ մեխանիզմն է:

«Փաստացի, այդ մարմինների աշխատանքի կոորդինացիայի հետ կապված նաև խնդիրներ են եղել, նաև քաղհասարակությունը որոշակի մտահոգություններ է բարձացրել այս մարմնի ձևավորման հետ կապված: Բացի դրանից՝ գիտեք կառավարման համակարգում տեղի ունեցած նախորդ տարվա փոփոխությունները,  կառավարության ծրագրում նոր մոտեցումներ են ամրագրված՝ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի հետ: Եթե նախկինում հստակ էր, որ սա լինելու է կոռուպցիայի կանխարգելման մարմինը, նոր ծրագրով դեռևս քննարկումներ են ընթանում, թե կոռուպցիայի կանխարգելման ինչ մոդել է ընտրելու կառավարությունը և ներկայացնելու Ազգային ժողովի հավանությանը՝ կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված»,- ասել է Քրմոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP