Փոխքաղաքապետը վստահեցնում է, որ պատժվելու են այն դպրոցների տնօրենները, որոնք կփորձեն գումար աշխատել՝ աշխատանք տալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փոխքաղաքապետը վստահեցնում է, որ պատժվելու են այն դպրոցների տնօրենները, որոնք կփորձեն գումար աշխատել՝ աշխատանք տալով

21:58 12.03.2019

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է  նաև մայրաքաղաքի խնդիրներին վերաբերող հարցերին:

Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը տրանսպորտի, աղբանոցների, վերելակների հետ կապված խնդիրները լուծելու խոստում է տվել: Հարցին՝ այդ խնդիրները լուծովո՞ւմ են, Տիգրան Վիրաբյանը պատասխանել է։

«Ցանկացած տրված խոստում ունի կատարման հստակ ժամանակացույց, որը մենք արհեստականորեն չենք կարող փոխել:  Մենք չենք կարող տալ խնդիրներին կոսմետիկ լուծումներ, որպեսզի հանրության, այսպես ասած, քիմքը շոյենք: Մենք ցանկացած խնդրի պետք է տանք խորքային լուծում, ցանկացած խնդիր պետք է լուծելի չլինի միայն այն ժամանակահատվածի համար, երբ որ այս քաղաքային իշխանությունն է ղեկավարում մայրաքաղաքը: Խնդիրները պետք է լինեն լուծված հետագա տարիների համար նույնպես», – ասել է փոխքաղաքապետը:

Ըստ Տիգրան Վիրաբյանի՝ հենց նշված պատճառից ելնելով է  քաղաքապետը խուսափում կոսմետիկ լուծումներ տալուց, ուսումնասիրում է խնդիրն ամբողջությամբ՝ փորձելով գտնել այն լուծման ճանապարհը, որն ամբողջությամբ կսպառի խնդիրը:

Հարցին՝ այս ամիսների ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է, երևանցիները զգացե՞լ են դրական փոփոխություն, փոխքաղաքապետը պատասխանել է․

«Բնականաբար, որոշակի փոփոխություններ կան, որոնք երևանցիները զգացել են: Օրինակ՝ կրթության ոլորտում կան մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունենում և շարունակաբար պետք է գնան: Ես չեմ կարող գտնել մի երևանցի, որը կասի, որ իր բարեկամը որևէ դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար վճարել է որևէ գումար, չեմ կարող գտնել մի երևանցի, որը կասի, որ իր դպրոցում կամ մանկապարտեզում ինչ-ինչ աշխատանքների համար իրենից գումար են պահանջում»։

Հաղորդավար Արամ Աբրահմյանը նկատել է, որ առաջ էլ չէին ասում, բայց պահնաջում էին.

«Մենք ունեցանք մի դեպք՝ կար ֆեյսբուքյան գրառում, երբ որ քաղաքացիներից մեկը նշում էր՝ Ավանի դպրոցներից մեկում ուսուցիչ տեղավորելու համար 2000 դոլար կաշառք է պահանջվել: Մենք վերցրեցինք դեպքը, տվեցինք համապատասխան մարմիններին ուսումնասիրության: Համապատասխան անձը հրավիրվեց բաժին, որից հետո նա բացատրություն տվեց, որ ուղղակի դեպքի մասին լսել է երթուղայինում»,- նկատել է Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենք շատ հետևողական են այդ հարցերում և ցանկացած քայլ, որը ոչ լեգալ շարժերի մասին կասի, պատժվելու է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP