14:15 12.03.2019
Նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանին: Մարտի 12-ի գիշերը ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են 6 զինված սահմանախախտի, որոնք Ադրբեջանի տարածք էին մուտք գործել Իրանից: Այս մասին հայտնել է ադրբեջանական Haqqin.az պորտալը:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստայիր գյուղի մետակայքում գտնվող սահմանապահ ուղեկալի հսկողության տարածքում:
Սահմանային տարածքում հայտարարվել է տագնապ: Ադրբեջանցի սահմանապահները հրաձգության ընթացքում սպանել են սահմանախախտներից մեկին: Մյուսները, օգտվելով մթությունից և տարածքի բարդ ռելիեֆից, փախել են:
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին ադրբեջանցիները հայտնել են նաև իրանական կողմին, ովքեր միացել են հանցագործների որոնման աշխատանքներին:
Ադրբեջանցի սահմանապահներն այնուհետև ստուգել են տարածքը և սպանված սահմանախախտի մոտ գտել են հերոինով և ափիոնով 4 տուփ, ինչպես նաև որսորդական հրացան և փամփուշտներ:
Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը և պետական սահմանայի ծառայության այլ աշխատակիցներ: Նրանք անցկացրել են ստուգումներ:
08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան08:40 01.11.2024
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. ՕրբանԵվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...
08:30 01.11.2024
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ ՍիմիդյանՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...
08:20 01.11.2024
Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ինՀոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […] ...
08:10 01.11.2024
Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համարԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […] ...
08:01 01.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձաններըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […] ...
00:00 01.11.2024
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ AxiosAxios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […] ...