13:57 12.03.2019
Ինչպես հայտնի է, դեռ 2018 թվականի նոյեմբերին է ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել այն օրենքի նախագիծը, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:
Նախագծի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ ասելով, որ ակցիզային հարկի թանկացումը ենթադրելու է նաև ապրանքի՝ 30 %-ով թանկացում: Եթե նախկինում ընկերությունը 1,5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ մոտեցում ունի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արտահայտված անհանգստության վերաբերյալ.
«Արտահայտված մտահոգությունն իրոք տեղին է: Ավելին` էն հիմնավորումը, որ ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպ տարածելու հարցով, նկատի ունեմ առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է: Եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող, ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի, իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով, համաձայն եմ, որ ինքն ազդելու է բացասաբար: Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ, 30 դրամ մեկ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Ասենք՝ 100 գրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս: Ու էդ տոկոսային հարաբերակցությունը երբ համեմատում ենք, ստացվում է, որ շուկայում կարող են խոշորները կլանել փոքրերին»,- ասել է Թունյանը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն ասել է, որ քննարկումներ են լինելու: Բոլոր կողմերի տեսակետներն արդեն լսել են, բայց նաև հանդիպում կունենան:
«Եթե չեմ սխալվում, լիմոնադ արտադրողները երեկ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, և ֆինանսների նախարարի տեղակալը փոխանցել է, որ այսօր իրենց առաջարկները կքննարկեն ու արդյունքների մասին տեղյակ կպահեն: Հնարավոր է, որ մինչև մեզ գալ-հասնելն այդ հարցը լուծված լինի»,- հավելել է Թունյանը:
Հարցին` եթե փոփոխություններ չլինեն նախագծում, խորհրդարանը դե՞մ է քվեարկելու, Բաբկեն Թունյանն այսպես է արձագանքել.
«Ոչ թե դեմ կքվեարկի, այլ կառաջարկենք, որ այդ փոփոխությունը լինի: Երբ գա ԱԺ, մենք մեկամսյա ժամկետ ունենք էդ հարցը քննարկելու համար»:
08:00 05.02.2025
Փաշինյանը Antlantic council-ում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Antlantic council-ում հանդես եկա ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Կառավարության բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։ ...
02:33 05.02.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
02:18 05.02.2025
Ես շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի․ ՌոնալդուՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ փոխել է ֆուտբոլը իր պրոֆեսիոնալիզմով: Այս մասին հայտնում է Arm Sport-ը: «Ես տեղյակ եմ այս մասին, հատկապես ֆիզիկական վերականգնման առումով: Սա չափազանց կարևոր է. սա է իմ փիլիսոփայությունը: Շատ ֆուտբոլիստների ընկալումը փոխեցի: Կարիերայիս ընթացքում աշխատել եմ բազմաթիվ մարզիչների հետ և ունեմ իմ սեփական պատկերացումները՝ ֆուտբոլի ամենաբարձր պահանջներով։ […] ...
01:33 05.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
01:21 05.02.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀԱՊՀ ռեկտորին և ներկայացրել ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումներըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը։ «Անդրադարձել եմ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար նախատեսված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել ԲՏԱ նախարարության ընթացիկ […] ...
00:40 05.02.2025
Աննա Հակոբյանը հանդիպել է «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղիներըՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. Այսօր «Եվրասիա» հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակում հանդիպեցի հիմնադրամի ավագ տնօրեն Հրաչյա Թոփալյանի և ավագ փոխնախագահ Ռոբ Օ’Դոնովանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչներից մեկին Հայաստան հրավիրելու հարցը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև […] ...