Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան համագումար անել չի կարողանում. ղեկավար կազմը խոչընդոտում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան համագումար անել չի կարողանում. ղեկավար կազմը խոչընդոտում է

11:52 12.03.2019

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայում խնդիրներ կան: ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց` նոյեմբերի չորսից լրացել է ֆեդերացիայի համագումարի ժամկետը, նորը պետք է անեն, քանի որ այսօր ֆեդերացիան ամբողջությամբ անօրինական է, չկա նախագահ, փոխնախագահ, չկան հանձնաժողովների նախագահներ:

Ավետիսյանի խոսքով` հինգերորդ ամիսն է` փորձում են այս հարցին լուծում տալ, ՀՀ սպորտի նախարարությունը միջամտում է, որ մարզիկները չտուժեն, սակայն չի ստացվում:

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար կազմը (ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ֆեդերացիայի նախագահ, Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ֆեդերացիայի փոխնախագահ, ֆինանսական տնօրեն, հավաքականի երկրորդ մարզիչ, Մանվել Գրիգորյանի ընկեր Վարդան Ղահրամանյանը, ֆեդերացիայի հավաքական թիմի գլխավոր մարզիչ, Կարեն Գրիգորյանի քրոջ ամուսին ՝ Գևորգ Դանիելյանը) շարունակում են ղեկավարել ֆեդերացիան: Սպորտի նախարարությունը շարունակում է ֆինանսավորում տրամադրել ֆեդերացիային, որպեսզի մարզիկները չտուժեն` հաշվի առնելով նաև, որ առջևում Օլիմպիական խաղեր կան:

Ավետիսյանը նշեց` ֆեդերացիայի ընտրությունները միշտ նույն սցենարով են եղել` 15 մարզիչ, 60 հոգի երկրապահներից եղել են հանձնաժողովում և ում ուզել, ընտրել են:

«Ես չեմ տեսել, որ ֆինանսական որևէ ներդրում անեն ֆեդերացիայում, չկա նախագահության կազմ, անդամների ցուցակ, որ իմանանք` ինչ կազմով ենք գնալու ընտրության, նախարարի մոտ հանդիպում եղավ, ասացինք, որ ութ ակումբ է գործել, դրանցով մասնակցել ենք մրցաշարերի, բերեք դրանցով էլ գնանք ընտրության, հիմա փորձում են այդ ակումբները տրոհել, դարձնել քսան, որ ավելի շատ ներկայացուցիչ գա ընտրության»,- ասաց նա:

Ավետիսյանը նաև խոսեց Հայաստանի առաջնություն անցկացնելու մասին, նշեց` դա նույնն է, որ փողոցից ցանկացած մարդ որոշի, որ ինքը ֆեդերացիայի անդամ է, գա, մասնակցի: Նա նաև դեպք նշեց, երբ ֆինանսավորում հայթայթելով որոշել են գնալ մրցումների, իրենց ասել են` գեներալին դա դուր չի գա:

Ֆեդերացիայում յուրացումների հետ կապված նաև քրեական գործ կա հարուցված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP