Բացվել է հայ-ամերիկյան ռազմական ուսումնական կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Բացվել է հայ-ամերիկյան ռազմական ուսումնական կենտրոն

17:52 31.10.2017

ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ ռազմական գերատեսչության նախաձեռնությամբ Կոտայքի մարզի Զառ գյուղում հոկտեմբերի 31-ին բացվել է ռազմական ուսումնական կենտրոն, որը նախատեսված է խաղաղապահ զորքերի վարժանքների համար: Կենտրոնի բացմանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խաղաղապահ բրիգադի հրամանատարը, ԱՄՆ դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչներ:

Զառ գյուղի ռազմական ուսումնական կենտրոնի թիվ մեկ նպատակը բազմազգ զորավարժություններին հարմար վայր ստեղծելն է: Տարբեր պետությունների խաղաղապահ զորքերի համար վարժանքների ու դասընթացների պայմաններ են ստեղծվել: Ամերիկյան կողմը ծրագրի վրա ծախսել է 3 մլն դոլար:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ ծրագրի նպատակն է օգնել Հայաստանին, որ Հայաստանն էլ օգնի աշխարհին՝ դառնալ ավելի ապահով ու կայուն: «Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի դերակատարումը աշխարհի մակարդակով խաղաղապահ առաքելության հարցում: Այս ուսումնական կենտրոնը օգնություն է Հայաստանի խաղաղապահ բրիգադին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Ելույթների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները շեշտել են Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում, հատկապես Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում: Ամերիկացի ռազմական գործիչները նաև ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունն են մատնանշել:

Կենտրոնի շենքային պայմանները գոհացրել են պաշտպանության նախարարին: Ծանոթանալով համակարգչային սենյակների հագեցվածությանը՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է խաղաղապահ ծառայության մեկնող զինվորականներին նաև տեղեկատվական անհրաժեշտ բազա մատակարարելու կարևորությունը:

Զառի ուսումնական կենտրոնում դասընթացները վարելու են միջազգային խաղաղապահ ուժերի հատուկ հրահանգիչներ: Յուրաքանչյուր խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ զինվորականների համար այստեղ ստեղծվելու են տվյալ երկրի պայմաններին համապատասխան իրավիճակներ՝ վարժանքներն ավելի նպատակային դարձնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP