17:47 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապօգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք է ստացել և առիթ հանդիսացել, որ նախարարը նրանց հրավիրի հանդիպման։
«Ուզում էի, անպայման, ծանոթանալ և զրուցել ձեզ հետ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք նաև առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար:
«Դպրոցներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Մենք հաճախ լսում ենք արդարացի բողոքներ, որ դպրոցում ստեղծված պայմանները բավարար չափով չեն խթանում մանկավարժի արդյունավետ աշխատանքը: Կոնկրետ Ձեր դեպքը ցույց է տալիս, որ դպրոցներում մենք ունենք իրենց աշխատանքը լավագույնս կատարող մանկավարժներ: Ձեր աշխատանքի արդյունքը գործնական դրսևորում է ստացել տղաների փրկարարական վարքագծով»,- նշել է Արայիկ Հարությունյանը` դիմելով հանդիպմանը ներկա Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցչին :
Նախարարի խոսքերով` իր համար կարևոր է հասկանալ, թե նույն առարկայի դասավանդումը ինչո՞ւ է մի դպրոցում լավ արդյունքներ տալիս, մեկ այլ դպրոցում` ոչ: Այս համատեքստում նախարար Հարությունյանը կարևորել է դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների, մասնավորապես` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը և շեշտել, որ դրական փորձն անհրաժեշտ է փոխանցել նաև մյուս դպրոցներին:
ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները և զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաև Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ» համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:
Նշենք, որ աշակերտներից երկուսը` Էդմոնդը և Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրշեջ-փրկարար ջոկատի անդամներ են: Ջոկատը ստեղծվել է 2008 թվականից դպրոցի և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակում:
Փրկարարական հմտություններ աշակերտները սովորել են դպրոցում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութերի շրջանակում` զինղեկ, արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Մարտիրոսյանի պահանջկոտ, բայց, ինչպես իրենք են խոստովանում, նաև հետաքրքիր դասերի ժամանակ:
Հանդիպման ընթացքում նախարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերում ներկայացրել է աշակերտներին:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...