20:25 11.03.2019
Հանրային բնապահպանական դատարանը հրապարակել է վճիռը և «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվությունների տրամադրման և գործարկման ընթացքում թույլ տրված օրինախախտումները, որոնք տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի՝ ճանաչել որպես մարդու, բնության և պետության դեմ ուղղված հանցագործություն: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ճանաչվել ՀՀ կառավարությունը, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունները, Անշարժ գույքի կադաստրային կոմիտեն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Լոռու մարզպետը, դատական մարմինները, ինչպես նաև «Արմենիան Քափըր փրոգրամ», «Թեղուտ», «Վալլեքս» ընկերությունները և ՎՏԲ բանկը: Պատասխանատու են ճանաչել նաև այն պետական մարմինների և ընկերությունների պաշտոնատար անձանց, ովքեր իրենց անգործությամբ, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, լիազորությունների գերազանցմամբ, անփույթ գործողություններով նպաստել են տարածաշրջանի էկոհամակարգային հավասարակշռության խախտմանը, ջրերի և հողերի ախտոտմանը, անտառների և լանդշաֆտների վերացմանը, մարդկանց իրավունքների խախտմանը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը:
Համաձայն վճռի՝ պետք է դիմել ՀՀ դատախազություն, հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկվեն բոլոր պատասխանատուները՝ պետությանը և քաղաքացիներին հասցված վնասների վերականգնման պահանջով:
Վճռով պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը՝ համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու:
Թեղուտին և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասները:
Արգելել Թեղուտի հանքի շահագործումը՝ բնապահպանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության բացակայության հիմքով:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Հանրային բնապահպանական դատարանը դռնբաց դատական նիստում քննում էր «Թեղուտի» հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ բնապահպանական հանրային գործը՝ ըստ մեղադրող Աննա Շահնազարյանի դիմումի:
18:40 21.11.2024
Տիգրան Մինասյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ի արծաթե մեդալակիր17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ18:35 21.11.2024
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, […] ...
18:28 21.11.2024
Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն էՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […] ...
18:23 21.11.2024
Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահՄիխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […] ...
18:17 21.11.2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահինՆոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...
18:12 21.11.2024
Առաջարկությունների ու խնդիրների հավաքագրումը որպես ծառայության որակն ու արդյունավետությունը բարելավելու կարևոր բաղադրիչ. Կանանց հարցերով խորհրդի հանդիպում ԳյումրիումՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հերթական հանդիպման շրջանակում նոյեմբերի 20-ին Գյումրիում էին Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների կին ծառայողները։ Ամփոփելով նախորդ հանդիպմանը կին պարեկների բարձրացրած հարցերի և առաջարկությունների հավաքագրման ուղղությամբ իրականացված աշխատանքը՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հետաքրքրվել է ներդրված լուծումների արդյունքներով։ Արթուր Խուդինյանը, ընդգծելով քաղաքացու և ոստիկանի միջև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը, […] ...
18:06 21.11.2024
Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտելՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է […] ...