17:02 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով:
«Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ ենք խոսել ու նաև գործել բիզնեսին կրթության ոլորտ բերելու ուղղությամբ՝ նրանց առաջարկելով մեր կրթական ծրագրերը և ծառայությունները: Անցյալ տարի մի շարք պայմանագրեր են ստորագրվել, և այսօր հերթական հուշագիրն է կնքվում գերմանական հայտնի հսկաներից մեկի՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերության հետ, որը ներկայացված է մեր երկրի շինարարության ոլորտում: Հուշագրի արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այստեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները: Բացի այդ, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Իսկ այն, որ գերմանական ընկերությունները հաջողված փորձ ունեն այս ոլորտում, դրա բազմաթիվ վկայություններ կան: Միջին մասնագիտական կրթության ոլորտում Գերմանիայում և հարակից երկրներում ընկերություններն ակտիվ համագործակցում են ուսումնական հաստատությունների հետ, և այս առումով մենք ողջունում ենք մեր գործընկերների քայլը՝ միասին ՄԿՈՒ հաստատությունները պատշաճ մակարդակի բերելու համար»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները՝ նմանօրինակ հնարավորություններ ստեղծելով նաև մյուս ուսհաստատությունների համար: «Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է, երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենաք որակի բարձրացման առումով»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանի խոսքով՝ «ԿՆԱՈՒՖ» ընկերությունը հիմնվել է դեռ անցյալ դարի 30-ականներին: «Շուրջ 25 տարի առաջ ընկերությունը սկսել է աշխատել նաև ԱՊՀ շուկայում: Հայաստանում սա առաջին փորձն է. ներկայումս մշակվում են նոր մասնագիտության չափորոշիչներ, որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կբարձրանան վարպետների մասնագիտական որակները»,- նշել է նա:
Նշենք, որ համաձայն հուշագրի՝ ԿԳ նախարարությունը պարտավորվում է՝ կատարելագործել նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրերը, մշակել նորերը, կատարել լրացումներ և փոփոխություններ ՄԿՈՒ մասնագիտությունների և որակավորումների ցանկում: Նպաստել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև շինարարական ոլորտի նորարարական տեխնոլոգիաներ պարունակող որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը: Նպաստել շինարարական ոլորտի մասնագիտությունների գծով նպատակային նախապատրաստմանը: Շինարարական ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավման նպատակով ներդնել «ԿՆԱՈՒՖ» ընկերության կողմից մշակված ուսումնական ձեռնարկները և այլն: «ԿՆԱՈՒՖ» ընկերության պարտականություններն են՝ մասնակցել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների նոր պետական կրթական չափորոշիչների և համապատասխան ուսումնական և մոդուլային ծրագրերի մշակմանը, աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը: ՄԿՈՒ հաստատությունների հետ համատեղ օժանդակել սովորող երիտասարդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպմանը: Ցուցաբերել մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈՒՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈՒ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: Մասնակցել շինարարական ոլորտի մասնագիտությունների համար դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակմանը:
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել15:14 25.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...
15:10 25.11.2024
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղըՍինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...
15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ըՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...
14:55 25.11.2024
Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդերԵրևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...
14:48 25.11.2024
Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվելԿարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...