Գազավորված ըմպելիք արտադրողները պահանջում են ակցիզային հարկի կիրառման դրույթի վերացում. Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+6.09 oC

Գազավորված ըմպելիք արտադրողները պահանջում են ակցիզային հարկի կիրառման դրույթի վերացում. Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

16:57 11.03.2019

Գազավորված ըմպելիք արտադրող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց: Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ գազավորված ըմպելիքների վրա ակցիզային հարկի կիրառումը կբերի տվյալ արտադրանքի գնի բարձրացման, իրացման ծավալների կրճատման, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործարանների փակման ռիսկը: Սա նշանակում է, որ բազմաթիվ աշխատակիցներ կդառնան գործազուրկ:

«40-45 դրամով ավելի կթանկանա, եթե թանկացավ, պարզ է, որ չենք կարողանա վաճառել, չվաճառեցինք էլ, գործարանը չի կարողանա շարունակել իր գործունեությունը»,- նշեց «Արսեն և Ներսես» ՍՊԸ գլխավոր հաշվապահ Արայիկ Միքայելյանը:

Նրանց հետ նախ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ում արտադրողները ներկայացրին խնդիրը: Նրանցից մեկը՝ Տիգրան Հովսեփյանը, նշեց.

«ԱԱՀ չենք վճարելու, եկամտահարկ չենք վճարելու, որովհետև եկամուտ չենք ունենալու, շահութահարկ չի վճարվելու, և այլն, և այլն, որը մի քանի ամսվա մեջ բերելու է մեր ընկերության սնանկացմանը, եթե անում ենք նրա համար, որ միջին բիզնեսն ու փոքր բիզնեսը սնանկանա, խնդրեմ»:

Ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Ես չեմ կարողանա լուծել, բայց խոստանում եմ իմ ընկերների հետ քննարկել»:

Ավելի ուշ արտադրողներին ընդունել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը, ում հետ երկարատև քննարկումից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց.

«Շահառու կազմակերպությունների հետ քննարկում ունեցանք ֆինանսների փոխնախարարի հետ, այս հարցը պետք է լուծվի ճիշտ, ոչ թե ֆիսկալ հարցի շրջանակներում»:

Նրանք պայմանավորվել են հարցը քննարկել այնքան, մինչև երկուստեք ընդունելի լուծում գտնեն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ սա կբերի ավելի լուրջ առողջապահական հետևանքների:

«Բիզնեսն էնքան լավ հոտառություն ունի, ինքը հասկանում է` 250 դրամով ապրանք չի կարողանում իրացնել, 200 դրամանոց ապրանք է վաճառելու, իսկ ինչի՞ հաշվին, ինքը գտնելու է 200 դրամանոց ապրանք ստանալու ձևը, իսկ ինչի՞ հաշվին, շատ ավելի ցածր հումքի հաշվին, այսինքն՝ իրականում այս հարցով ունենալու ենք շատ ավելի բարդ վիճակ, անվերահսկելի իրավիճակ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP