Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը դարձյալ օրակարգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+3.09 oC

Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը դարձյալ օրակարգում է

15:47 11.03.2019

Անիի տարածաշրջանի 17 գյուղեր սպասարկող միակ ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը դարձյալ օրակարգում է: Ծնունդների պակասը առողջապահության նախարարությունը կարևոր պատճառներից մեկն է դիտարկել, որպեսզի Մարալիկի ծննդատունը զրկվի ծննդօգնության համար սահմանված նվազագույն` առաջին կարգից:

Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման հարցը շրջանառվում է արդեն 3 տարի: Այս ընթացքում տնօրինության ներկայացրած առաջարկություններն ու ծրագրերը չեն նպաստել վիճակը փոխելուն: Հիմա վերջին հնարավորությունն է տրվել բուժհաստատությանը մինչև տարեվերջ խնդիրը կարգավորելու համար:

Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում կեսարյան հատումով ծննդաբերության էին նախապատրաստվում: Ամեն օր չէ, որ այստեղ ծնունդներ են ընդունում: Ծննդատունը Անիի տարածաշրջանում միակն է` ընդամենը 4 մահճակալով:

Հազվադեպ կարող է պատահել, որ 4 մահճակալն էլ զբաղված լինի: Բուժհաստատության գինեկոլոգի խոսքերով` տարածաշրջանի գյուղերից տարեկան մոտ 80 ծնունդ գրանցվում է մարզի այլ ծննդատներում: Օպտիմալացման գործընթացներից հետո ծննդաբերական բաժանմունքը Մարալիկի առողջության կենտրոնում միակ ստացիոնարն է մնացել:

Նախկինում այստեղ տարեկան մինչև 250 ծնունդ էր գրանցվում, հիմա դրա ուղիղ կեսը: 3 տարի առաջ բաժանմունքի փակման հարցը դրվեց, տնօրինությունն էլ այն պահելու համար գնաց աշխատավարձերի կրճատման քայլին: Ըստ բուժաշխատողների` նախկինում 20.000-30.000 դրամ աշխատավարձով են աշխատել: Նախկին տնօրեն Սուսան Պետրոսյանն էլ հաստատում է, որ երբ հաստատությունը վնասով էր աշխատում, տարիներ առաջ առողջապահության նախարարությունը թույլատրեց կրճատել բուժանձնակազմի աշխատավարձի 10, իսկ վարչական աշխատողների աշխատավարձերի 20 տոկոսը:

Աշխատավարձերի ու թոշակառու բուժանձնակազմին կրճատելու հաշվին Մարալիկի առողջության կենտրոնի նախկին տնօրենին այդ ժամանակ հաջողվել էր փակել մոտ 16 մլն դրամի պարտքը: Սա էլ համարվել էր բուժհաստատության առողջացման ծրագիր, որը 10 տարվա տնօրենի համար սպասված արդյունքը այդպես էլ չապահովեց: Հիմա էլ տնօրենի նոր` ժամանակավոր պաշտոնակատարը փորձում է ոչ թե աշխատավարձ կրճատելով, այլ նոր սարքավորումներ բերելով ծննդօգնության վիճակը շտկել, չնայած այս ընթացքում հիվանդանոցը հասցրել է զրկվել իր ունեցած նվազագույն առաջին կարգից:

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանի խոսքերով` նախարարությունից եկել, ստուգել են, եղած սարքավորումները գնահատել չափորոշիչներին անհամապատասխան: Իսկ այն, ինչ ունեն, նախարարության ստուգումներից հետո են բերվել արտասահմանցի մի բարեգործի միջոցներով, մի քանի բուժսարքավորումներ:

Տարիներ առաջ էլ Մարալիկի առողջության կենտրոնում վերանորոգումներ էին կատարվել, բայց բաժանմունքը փակելու հարցը նորից հայտնվել է օրակարգում: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` դիմել են կառավարություն, որ մինչև տարեվերջ թույլատրվի երկարաձգել բուժհաստատության աշխատանքը: Առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է Անիի համայնքապետարան՝ 2 մլն դրամ սուբսիդիա հատկացնելու խնդրանքով:

Սրանով փակելու է հունվար, փետրվար ամիսների աշխատավարձերի պարտքերը, հետո էլ խոստացած ծնունդների նվազագույն թիվը կավելացնի: Ի դեպ, արդեն 2-րդ անգամ է, որ այս բուժհաստատության տնօրենի մրցույթն անցնում է անարդյունք: Պայքարը նախկին տնօրենի և ժամանակավոր պաշտոնակատարի միջև է: Նախկին տնօրենը հաղթահարում է մրցույթի բոլոր 3 փուլերը, բայց մրցութային հանձնաժողովի կողմ ձայները չեն բավարարում, ավելի ճիշտ, մերժում են նախկին տնօրենի ծրագիրը: Ըստ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի` այդ ծրագիրը չի կարող նման պայմաններում հայտնված հիվանդանոցի համար զարգացում ապահովել:

Նախկին տնօրենը նախորդ մրցույթի արդյունքները վիճարկում է դատարանում: Այն կարծիքին է, որ մրցութային հանձնաժողովն իրեն միտումնավոր թույլ չի տալիս տնօրեն ընտրվել:

Նշենք, որ նախկին տնօրենի ղեկավարման ընթացքում չարաշահումներ էին հայտնաբերվել: Ըստ նրա` ընդամենը 50.000 դրամի մասին է եղել խոսքը, որն ասում է, արդեն վերադարձրել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP