14:30 11.03.2019
Ինչպես հայտնի է, այսօր Հանրային բնապահպանական դատարանը քննում է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Նիստին հրավիրված են եղել նաև հանքը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները, բայց նրանք որոշել են նամակով պատասխանել:
«ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք.
Մենք բարձր ենք գնահատում Ձեր մղումը կազմակերպվող հանրային քննարկմանը բոլոր կողմերի ներգրավվածությունն ապահովելու և շնորհակալ ենք մեր տեսակետն այդ քննարկման շրջանակներում հայտնելու հնարավորություն տալու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը կառուցվել և գործարկվել է առավելապես «Վալլեքս» խմբի ընկերությունների մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, այդուհանդերձ ներկայում մենք որևէ իրավասություն չունենք «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից հանդես գալու և մեկնաբանելու ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային վերաբերող խնդիրները։
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հիմնական փուլն իրականացվել է «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարման պայմաններում։
Ինչպես հավանաբար Ձեզ արդեն հայտնի է մեր պաշտոնական հաղորդագրություններից, լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին, և մեր գնահատմամբ` դա արել է ոչ իրավաչափ ճանապարհով։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։
Հուսով ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նաև ներկա սեփականատիրոջ օրոք կշարունակի շահագրգիռ հանրության հետ թափանցիկ աշխատանքի «Վալլեքս» խմբի ձևավորած ավանդույթները և պատշաճ կարձագանքի Ձեր հրավերին»,- ասված է պատասխան նամակում։
22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում23:12 21.11.2024
Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է միջուկային զենքի հարցերում ԱՄՆ մոտեցումըՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է միջուկային զենքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այն մեծացնում է միջուկային ռիսկերը, հինգշաբթի գրում է Global Times-ը։ «Վերջին տարիներին Միացյալ Նահանգները մշտապես արդիականացրել է իր միջուկային զսպման մեխանիզմը, ընդլայնել է միջուկային զենքի դերը ազգային անվտանգության քաղաքականության մեջ։ Այս գործողությունները լրջորեն խաթարել են համաշխարհային ռազմավարական հավասարակշռությունն ու կայունությունը, ուժեղացրել են […] ...
23:06 21.11.2024
Հարավային Սուդանի մայրաքաղաքում կրակոցներ են լսվումՀարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կրակոցներ են լսվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նրա տեղեկություններով՝ կրակում են ծանր ավտոմատ զենքերից։ Առաջին կրակոցները հնչել են ժամը 21։00-ի սահմաններում։ Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ կատարվածի վերաբերյալ հետաքննություն է ընթանում։ ...
23:00 21.11.2024
Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբըԿառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը: «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, բայց ոչ «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր […] ...
22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխըԻսլանդիայի հարավ-արևմուտքում Ռեյկյանես թերակղզում գտնվող Սունդհնուկուր հրաբուխը սկսել է յոթերորդ անգամ ժայթքել անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր, հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղական RUV հեռուստաալիքին: Իսլանդիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ժայթքումը սկսվել է հինգշաբթի 03:14-ին, ինչը չի ազդել թռիչքների ժամանակացույցի վրա։ Բնակչության պաշտպանության վարչության հրամանով տարհանվել են հիսուն տների բնակիչներ, ինչպես նաև Բլաուա-Լոունիդ հանգստավայրի հյուրերը, հայտնում […] ...
22:45 21.11.2024
ՄԱԿ-ը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել Ուկրաինական հակամարտության սրումը կանխելու համարԱյն բանից հետո, երբ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրեր տարածվեցին, իսկ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել՝ ՄԱԿ-ը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ […] ...
22:35 21.11.2024
Հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունումՀայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում. մրցումային երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Եզրափակչում նա զիջել է ԿԺԴՀ ներկայացուցչին: Բրոնզե մեդալներ են նվաճել Շանթ Խաչատրյանը […] ...