Մեկն ասում է՝ կրճատում ենք, 5 հոգի ասում են՝ ճամփեքը կփակենք, արդեն չեն կրճատում. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Մեկն ասում է՝ կրճատում ենք, 5 հոգի ասում են՝ ճամփեքը կփակենք, արդեն չեն կրճատում. Մարուքյան

14:06 11.03.2019

«Մենք անորոշ ծրագիր ենք հաստատել՝ չհասկանալով, թե ովքեր են իրականացնում, հիմա նոր գալիս է կառուցվածք, որի տեսլականն էլի չկա: Քննադատությանը, թե մարդկանց կրճատում են, ասում են` չէ, չէ, չէ, կադրային ջարդ չի լինելու, լինելու են կրճատումներ»,- մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման գնահատական տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա միաժամանակ նշեց, թե դեռևս հայտնի չեն մանրամասները՝ որքան մարդ է կրճատվելու, որ մարմնում:

«Մշակույթի ոլորտում ՊՈԱԿ-ներ են կրճատվում, 10 երգիչ ասաց՝ չի կարելի դա անել, կառավարությունն ասաց՝ չէ, չէ, չենք կրճատում: Այսինքն՝ եթե մի ռեֆորմի հավատում եք, ասել եք՝ անելու ենք, արե՛ք, չեք հավատում, կեսից 5 հոգի բողոքում է, հետ եք կանգնում, այդպես ռեֆորմ է լինո՞ւմ, այդտեղից է երևում, որ տեսլական չկա: Մեկն ասում է՝ կրճատում ենք, 5 հոգի իմանում են, 5 հատ ինտերվյու են տալիս, ասում են՝ ճամփեքը կփակենք, ցույցեր ենք անելու, ասում են՝ չէ, չենք կրճատում, ներքին փաստաթուղթ էր, հրապարակվեց»,- ասաց նա:

Մարուքյանի գնահատմամբ՝ սա լուրջ չէ, տեսլական չկա, հասկանալի չէ՝ ինչ են ուզում անել, երբ այդ տեսլականը լինի, արագ կանեն: Արցախի հարցում, ըստ Մարուքյանի, կա տեսլական, որ պետք է Արցախի Հանրապետության ներկայացուցչին բերել բանակցային սեղանի շուրջ, և իրենք դրան աջակցում են:

«Այսինքն՝ որտեղ աշխատողները շատ ցույց կանեն, չեն կրճատի, որտեղ չէ՝ կկրճատեն: Լեգիտիմ կառավարության համար, որ մանդատ ունի անելու ցանկացած ռեֆորմ, եթե հավատում եք, որ դա ճիշտ է, արե՛ք, կամ փաստաթուղթը, որ հրապարակվում է, պարզվում է՝ ներքին գրագրության համար էր»,- ասաց նա:

Մարուքյանի կարծիքով՝ պետք է առաջին փոխվարչապետի կրճատված պաշտոնը փոխարինել Սփյուռքի հարցերով փոխվարչապետի պաշտոնով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP