13:39 11.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին: Նա նշեց՝ կառավարությունն իր կառուցվածքը ներկայացնելու մոնոպոլ իրավունք ունի, և իրենք չէին կարող ներկայացնել իրենց տարբերակը: Պատգամավորը հայտնեց, որ հիմա այլընտրանքային առաջարկ են պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն:
«Առաջարկը միտված է նաև վերափոխելու այն համակարգը, որի դեմ բոլորով պայքարել ենք. ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և ՊԵԿ-ը պետք է վերադառնան կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով: Մենք քննարկում էինք գյուղատնտեսության միացումը Էկոնոմիկայի նախարարությանը: Հիմա քննարկումների մեջ ենք մասնագետների հետ, որքանով որ այս պահին դրանք ցույց են տալիս, նաև էքսպերտային կարծիքները, շատերը պնդում են, որ նման բան չի կարելի անել, այն պետք է լինի, դրա հետ առանձին աշխատող սպեցիֆիկ մարմին է պետք»,- ասաց նա:
Մարուքյանը հայտնեց, որ նմանատիպ քննարկումներ ունեն Մշակույթի և Էներգետիկայի նախարարությունների հետ, վերջնական չեն մոտեցումները, սակայն հստակ է, որ իրենք այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգան թե՛ Ոստիկանության, թե՛ ԱԱԾ, թե՛ ՊԵԿ, թե՛ լուծարվող նախարարությունների մասին: Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգում նախատեսվող կրճատումներին: Նա ընդգծեց.
«Տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով, սա միանշանակ է, պետք չէ ուսումնասիրություն անել կամ գիտնականների հանդիպել, խոսել, պետք է նայել հետևյալ կերպ, եթե եղել են ուռճացված ապարատներ, ապա պետք է կրճատվեն, դրա մասին մենք էլ ենք խոսել՝ մարզպետարաններ, փոխմարզպետներ և այլն, կան մարմիններ, պաշտոններ, որ պետք է միանշանակ լուծարվեն, բայց կան նաև երկար տարիներ մասնագիտացած համակարգեր, որոնք կրճատելու պարագայում և այդ գործառույթները դնելով այլ մասնագիտացած մարմինների վրա` խնդիրը չենք կարողանալու լուծել, կեսից պարզվելու է, որ դա սխալ էր: Վերադառնալը լինելու է հարված, քանի որ մասնագետներին չեն կարողանալու հավաքել՝ արտագաղթած, հետ վարժված, այլ ոլորտում աշխատանք գտած կլինեն: Մենք նայելու ենք այդ ոլորտին և համակարգման գործառույթներն ուր են փոխանցվում, լուրջ խնդիրներ են լինելու, կառավարությունը մեզ դեռ թիվ չի ասում, թե կոնկրետ ինչ թվաքանակ է կրճատումների լինելու, տեսնում ենք նամակներ, գրություններ հրապարակած, որ հավելյալ արժեք չստեղծողները կրճատվելու են՝ ո՞նց ենք իմանում, որ հենց էդ մարդիկ են, կամ ի՞նչ է նշանակում հավելյալ արժեք»:
Մարուքյանը վստահեցրեց՝ ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստում այս հարցով բուռն քննարկումներ են ունենալու:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...