Հայկական ստորաբաժանումներն Աֆղանստանում ու Կոսովոյում կմնան այնքան, որքան պետք լինի. Լևոն Այվազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+17.09 oC

Հայկական ստորաբաժանումներն Աֆղանստանում ու Կոսովոյում կմնան այնքան, որքան պետք լինի. Լևոն Այվազյան

13:47 11.03.2019

«Մեր ստորաբաժանումներն Աֆղանստանում ու Կոսովոյում կմնան այնքան, որքան պետք լինի: Ժամկետներ չկան»,- այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Խոսելով ստորաբաժանումների ընդլայնման մասին` նա ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, որովհետև նման որոշումներ կայացվում են` ելնելով «Վճռական աջակցություն» առաքելության խնդիրներից: Ինչ վերաբերում է տեսակամուրջներին, ապա Լևոն Այվազյանը նշեց, որ տեսակամուրջներ նախատեսված չեն:

«Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մեր զինծառայողներն անընդհատ կապի մեջ լինեն իրենց ընտանիքների հետ, և այդ տեսակամուրջները, զուտ մի քանի տարի շարունակ կազմակերպվելով, վերածվել էին ձևական միջոցառման, դրա համար որոշեցինք այս տարի այդ միջոցառումը չանցկացնենք»,- ասաց ՊՆ պաշտոնյան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա Մովսիսյան

16:43 09.04.2025

Սպերցյանը պատրաստ է խաղալ ԱՊԼ-ում․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ «Սպերցյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում՝ Անգլիայում։ Պրեմիեր լիգայում շատ են վազում, բայց նաև կարևոր է անել դա ուղեղով։ Սպերցյանն ունի այդ ուղեղը։ Նա խաղում է այնպիսի դիրքում, որ շատ արագ կընտելանա անգլիական ֆուտբոլին ու […] ...

Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

16:39 09.04.2025

Վեհաժողովի անդամների բարեվարքությունը պետք է լինի մեր շարունակական աշխատանքի հիմնաքարային սկզբունքը․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ստրասբուրգում մասնակցում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: «Հարգելի՛ նախագահող, Նախ, ուզում եմ շնորհավորել պարոն Շվաբեին՝ որպես զեկուցող, գերազանց զեկույցի համար, որը խիստ համապարփակ ներկայացրեց մեր կազմակերպության հիմնական մարտահրավերները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Եվրոպայի […] ...

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

16:30 09.04.2025

«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր

Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային եւ օդային տրանսպորտի ոլորտներում ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական […] ...

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

16:24 09.04.2025

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձոր համայնքում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր […] ...

Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո

16:17 09.04.2025

Մբապեն գրառում է արել «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունից հետո

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալին» խոշոր հաշվով պարտվելուց հետո Instagram-ի իր էջի stories բաժնում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել։ «Ռեալի» երկրպագուներին կոչ եմ անում հավատալ մեզ մինչև վերջ»,-գրել է ֆրանսիացին։ ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը

16:10 09.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ ապրիլի 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ ապրիլի 2-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 5-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...

BACK_TO_TOP