12:43 11.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է: Ըստ Մարուքյանի՝ այն ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու:
«Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել և ետ վերադարձնել բանակցային սեղան: Մենք շարունակում ենք աջակցել այդ մոտեցմանը: Հայտարարության մեջ բացի այն, որ մտահոգիչ այլ ձևակերպումներ էլ կան, ամենամտահոգիչն այն է, որ ասվում է՝ «ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»: Սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և սա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Համենայնդեպս, մեր կողմը միշտ սա պնդել է, սա տեղի ունեցած փաստ է և հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել նախորդը, կամ ինչ-որ կերպ պետք է նշվի, որ այդ հանրաքվեն եղել է»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով՝ եթե խնդիր կա, որ այդ հանրաքվեին էլի մասնակիցներ պետք է լինեն, պետք է դա նշվի, բայց ընդհանրապես անտեսել, հաշվի չառնել այդ եղելությունը, մտահոգիչ է և անընդունելի: Պատգամավորը նշեց՝ առաջին հանդիպումից առաջ պետք է լիներ որոշակի հայտարարություն, և սա հենց այդ հայտարարությունն է, որով փորձ են արել տարբեր ուղերձներ հղել կողմերին:
«Ես նայում եմ մամուլը և քաղաքագետների, փորձագետների վերլուծությունները, տեսնում եմ՝ տարբեր ուղղություններով կան թե՛ մտահոգություններ, թե՛ ողջույնի խոսքեր, մի բան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ողջունել է այս հայտարարությունը՝ զուտ այն հանգամանքի բերումով, որ ասվում է՝ ձևաչափի փոփոխությունը կամ ձևաչափում այլ կողմեր ներգրավելու մասով միակողմանի նախաձեռնությունները չեն ողջունվում»,- ասաց Մարուքյանը:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...