10:39 11.03.2019
Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ելույթը Մերձավոր Արևելքում անկայունության հետևանքների մասին շարունակվում է քննարկվել եգիպտական մամուլում: Իր ելույթում Եգիպտոսի նախագահը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության մասին` մասնավորապես ասելով. «100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն»: Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հայ սյունակագիր, վերլուծաբան Թովմաս Գորգիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ նախագահ Սիսին Հայոց ցեղասպանության կամ ջարդերի մասին առաջին անգամ չէ, որ խոսում է, բայց այս անգամ նրա այս մատնանշումն աչքի ընկավ, քանի որ հնչեց միջազգային համաժողովի ժամանակ:
«Իր ելույթում Սիսին հիշեցրեց, որ հարյուր տարի առաջ հայերին ընդունելու առումով Եգիպտոսը ոչ մի խտրականություն չի դրել և ցանկացավ ասել, որ այսօր էլ Եգիպտոսը պատրաստ է ընդունել հինգ միլիոն գաղթականների և նրանց հետ վարվել իբրև երկրի ժողովրդի մաս»,- ասաց Թոմաս Գորգիսյանը՝ պատասխանելով նաև մեր այն հարցին, թե արդյո՞ք Եգիպտոսի հայությունն այս առիթը կօգտագործի և կբարձրացնի Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Եգիպտոսի հայությունը վերջին յոթ-ութ տարիներին այս հարցում վայելում է Եգիպտոսի կառավարության դրական կեցվածքը, այս հայտարարությունը նորություն չէր հայերի համար:
«Վերջին տարիներին Եգիպտոսը տարբեր առիթներով Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի, հայ գաղթականների նկատմամբ իր մոտեցումներն արտահայտել է՝ մանավանդ նշելով հայերի դերը Եգիպտոսի տնտեսության, մշակույթի բարգավաճման գործում: Ընդ որում, ոչ միայն վերջին հարյուր տարիներին, այլ տասը դարերի ընթացքում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում հայկական կազմակերպություններն այստեղ աշխատանք են տանում. Հայ դատի գրասենյակը, ՀԲԸՄ-ն, այլ կազմակերպություններ, ամեն ինչ անում են, որ Եգիպտոսի հայերի դերը երկրի զարգացման մեջ ամբողջական ձևով ծանոթ լինի Եգիպտոսի ժողովրդին»,- ասաց եգիպտահայ վերլուծաբանը:
Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին վերջին շրջանում արաբական մի շարք պետություններում սկիզբ առած խոսակցություններին. Այս առումով կարելի է ասել, որ որոշ կոնկրետ քայլեր են կատարվել, բայցևայնպես, հարցը մնում է այն, թե ի՞նչ կարելի է անել, որ հարցը դառնա քաղաքականության մի մաս և չմնա հայտարարությունների մակարդակում: Ի վերջո, Թուրքիայի և արաբական երկրների միջև կան նաև շահեր, կա տնտեսական մեծ գործակցություն, հետևաբար դժվար է ակնկալել, որ արաբական աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը կդնի նժարի վրա:
«Առայժմ կարելի է միայն նկատել Էրդողանին ուղղված քննադատություններ, Ցեղասպանության հարցի մասին որոշ ակնարկներ, բայց, իմ կարծիքով, ամբողջությամբ դեռ չի հասունացել հարցի այնպիսի մակարդակ, որի պատճառով Թուրքիայի և արաբական իսլամական երկրների միջև բախումներ տեղի ունենան: Պետք է նկատի ունենալ նաև, որ Իսլամական համաժողովը շատ հաճախ այս հարցին նայում է իսլամ դավանողների և քրիստոնյաների միջև գոյություն ունեցող հարց, ուստի հնարավոր չէ, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ կեցվածքն արագ փոխվի»,- ասաց Թովմաս Գորգիսյանը` ավելացնելով նաև, որ Էրդողանի հասցեին հնչող Եգիպտոսի պաշտոնյաների քննադատություններն էլ արդեն սովորական են դարձել, որովհետև Եգիպտոսի համար Էրդողանի վարած քաղաքականությունը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հանդեպ հստակ է և շատ հաճախ է քննադատության ենթարկվում:
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...
23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...
23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրաՄիացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...
23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարըԱպրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...
23:34 17.04.2025
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՈւրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...