18:19 09.03.2019
Ընտրությունների օրվա դրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, բացի ծանր հանցագործությունների համար ազատազրկվածներից և դատարանի վճռով անգործունակ ճանաչվածներից: Այս մասին նշված է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, որտեղ նաև ընդգծված է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակում պետք է չլինի՝ անկախ հաշմանդամության տեսակից:
«Չնայած այդ դրույթներին և ԺՀՄԻԳ-ի նախկին հանձնարարականներից մեկին՝ սահմանադրության մեջ և ընտրական օրենսգրքում մնում են առկա մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումներ: Մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի սահմանափակումները պետք է վերացվեն: Ընտրողների գրանցումը պասիվ է և կատարվում է Բնակչության պետական ռեգիստրի հիման վրա, որը վարում է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը(ԱՎՎ): Ընտրողների ռեգիստրը ներառում է Հայաստանում մշտապես բնակվող ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զգալի թվով փաստացիորեն արտերկրում բնակվող ընտրողների»,- ասված է զեկույցում:
Ընտրողների ցուցակները
Մինչև նոյեմբերի 19-ի սահմանված վերջնաժամկետը Անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ) կազմել և տպագրել է նախնական ընտողների ցուցակները, որոնք փակցվել են տեղամասային կենտրոններում հանրության կողմից ծանոթացման համար: Նույն օրը ԱՎՎ-ն ընտրողների ամբողջական ռեգիստրը հրապարակել է իր կայքէջում, ինչը օրենքի պահանջն է:
Ընտրողների վերջնական ցուցակները ԱՎՎ-ի կողմից հրապարակվել են դեկտեմբերի 6-ին: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնական արձանագրության՝ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2.591.276: ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցների մեծ մասն ընդհանուր առմամբ վստահություն են հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ:
Ընտրական օրենսգիրքը բավականաչափ մեխանիզմներ է սահմանել ընտրողների համար ընտրացուցակներում ուղղումներ կատարելու, ներառվելու կամ ցուցակից հանվելու,ինչպես նաև քվեարկելու նպատակով ըստ ժամանակավոր բնակության վայրի գրանցվելու դիմումներ ներկայացնելու համար, մինչև ընտրություններից տաս օր առաջ:
Հատուկ ցուցակները
Հատուկ ցուցակներ են կազմվում քրեակատարողական հիմնարկների և ձերբակալված անձանց պահելու վայրերի, ոստիկանության և զորամասերի, ինչպես նաև ստացիոնար բժշկական հաստատությունների համար: Արտերկրում տեղակայված դիվանագիտական և ռազմական ծառայություն անցնող ընտրողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները կարող են գրանցվել համացանցով քվեարկելու համար:
ԱՎՎ-ն ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը ներկայացրեց ընտրողների ցուցակների ճշգրտությունը բարելավելուն ուղղված, իր կողմից ձեռնարկվող շարունակական ջանքերը՝ ՔԿԱԳ գործակալության բաժինների հետ տվյալների խաչաձև ստուգումների միջոցով: Չնայած այդ ջանքերին և նախկին ԺՀՄԻԳ հանձնարարականներին՝ ընտրողների ռեգիստրը դեռևս ներառում է հասցեներ, որտեղ գրանցված են մեծ թվով ընտրողներ, ինչը մնում է մտահոգության առարկա:
Ինչպես պահանջվում է ընտրական օրենսգրքով, դեկտեմբերի 10-ին ԿԸՀ-ն հրապարակեց բոլոր տեղամասային կենտրոնների սքանավորված ստորագրված ընտրացուցակները՝ քվեարկությանը մասնակցած անձանց անձնական տվյալներով և ստորագրություններով: ԺՀՄԻԳ ԸԴԱ որոշ զրուցակիցներ մտահոգություններ հայտնեցին քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ: Մինչ ընտրական գործընթացի շահառուների համար քվեարկությանը մասնակցած անձանց մասին տեղեկատվության հասանելիությունը կարևոր է որպես երաշխիք այլ անձի փոխարեն քվեարկության պրակտիկայի դեմ, և կարող է լինել ընտրացուցակներում մուտքագրումների չարաշահումները կանխարգելող գործոն, ընտրողների անձնական տվյալների պարբերական հրապարակումը հակասում է միջազգային լավ գործելակերպին:
11:34 07.04.2025
Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումըԱմբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ 580 LED լուսատու: ...
11:28 07.04.2025
Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկԵրևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...
11:12 07.04.2025
Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԶինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...
11:05 07.04.2025
Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունըԲրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...
10:58 07.04.2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...
10:50 07.04.2025
ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնըՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...