Թեհմինա Վարդանյանը չի հասկանում, թե թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենն իր որ խոսքից է վիրավորվել` աննախադե՞պ, թե՞ կոռուպցիոներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Թեհմինա Վարդանյանը չի հասկանում, թե թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենն իր որ խոսքից է վիրավորվել` աննախադե՞պ, թե՞ կոռուպցիոներ

22:53 09.03.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիկայի խնդրին: Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ Վարդանյանն այնքան է զբաղվել այդ խնդրով, որ պոլիկլինիկայի տնօրենն ի վերջո նրա դեմ դատական հայց է ներկայացրել։

«2018 թվականի ամռանը մենք բազմաթիվ բողոքների և խնդրանքների հիման վրա գնացինք 19 պոլիկլինիկա և մի շարք խախտումներ արձանագրեցինք: Ընդհուպ՝ մամոգրաֆիկ սարքի չաշխատելուց: Այն չի աշխատել, բայց գրեթե ամեն օր կտրոններ են տպվել: Մենք կտրոնները ներկայացրել ենք քննչական մարմին, ոստիկանությունը զբաղվում է, և այս համակցության արդյունքում տնօրենի վրա հարուցվել է քրեական գործ՝ 309 հոդվածի 1-ին մասով: Հոդվածն իրենից ենթադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում», – հիշեցրել  է  Վարդանյանը:

Պոլիկլինիկայի աշխատակիցների հետ հանդիպել է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց տեղաշարժ չկա:

«Եթե քաղաքապետարանը կարողանում է  խզել լրատվամիջոցների հետ ունեցած պայմանագրերը, խզել սրճարանների տնտեսվարողների հետ պայմանագրերը, այդ դեպքում ինչո՞ւ չի կարողանում խզի այս պոլիկլինիկայի հետ կնքված պայմանագիրը: Այն տրված է կառավարման, տրվել է 5 տարի առաջ: Պայմանագրի ժամկետը, կարծեմ, լրանում է հունիսին, ես այն պահանջել եմ, ինձ դեռ չեն տրամադրել, բայց ավագանու որոշման 5 տարին լրացել է արդեն»,- հավելել է Վարդանյանը:

Թեհմինա Վարդանյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ շատ պատահական է պարզել, որ հաշիվները սառեցված են, ցանկացել է գումար հանել բանկոմատից ու չի կարողացել:

«Հաջորդ օրը գնացի ԴԱՀԿ և պարզեցի, որ ինձ պարոն Սամվել Սարգսյանը դատի է տվել՝ ենթադրելով իրեն զրպարտելու մեջ, որ ասել եմ՝ աննախադեպ կոռուպցիոներ տնօրեն: Ճիշտ ասած՝ ես չեմ հասկանում՝ պարոն Սարգսյանը մասնավորապես որ բառից է վիրավորվել՝ աննախադե՞պ, թե՞ կոռուպցիոներ: Սա դեռ կպարզենք»,- հավելել է Վարդանյանը ու նաև նշել, որ դատարանը շատ սեղմ ժամկետներում բավարարել է միջնորդությունը, ինչը ևս տարօրինակ է, դրվել է առավելագույն չափսի՝  3 մլն դրամի կալանք:

«Շուտով բախվելու եմ որոշակի խնդիրների հետ՝ իմ անձնական գումարային պարտականությունները իրականացնելու հետ կապված: Հանդիպումներ ենք ունենում փաստաբանների հետ, մոտ օրերս ամեն ինչ կհստակեցվի, սպասենք հաջորդ դատական նիստերին», – ասել է Վարդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP