08:15 09.03.2019
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։
Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական բանակը գործի կանցնի։
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի սահմանների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի։ Եթե հանկարծ նման բան լինի, մենք մի գիշեր հանկարծակի կգանք։ Մենք դա Մանբիջում էլ կանենք»,- ասել է Օքթայը։
Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ըստ նախատեսվածի՝ Թուրքիան պետք է ստանա մինչև ընթացիկ տարվա ամառվա վերջ։ Չնայած այդ գործարքից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի կոչերին` Օքթայը նշել է, որ իրենք չեն հրաժարվի ռուս-թուրքական պայմանագրից։
Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչ և պահանջում է, որպեսզի նրանք դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից։ Սիրիայի քուրդ զինյալները պարբերապար աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։ Վերջինս ԱՄՆ-ից պահանջում է, որ քուրդ զինյալներին ահաբեկիչների դեմ պայքարում նախկինում տրված ամերիկյան զինամթերքը ետ վերցվի։
Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացրել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։ Այս անգամ Թուրքիայի բանակը պատրաստվում է մտնել Եփրատ գետի արևելյան հատված և քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսել։
14:38 05.04.2025
«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ ԹորոսյանՎերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...
14:25 05.04.2025
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա ԱնդրեասյանԱպրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […] ...
14:12 05.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […] ...
13:54 05.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոցՎերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
13:40 05.04.2025
ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […] ...
13:26 05.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ: ...