Պետդուման կեղծ և պետությանը վիրավորող տեղեկատվության արգելափակման վերաբերյալ օրենքներ է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Պետդուման կեղծ և պետությանը վիրավորող տեղեկատվության արգելափակման վերաբերյալ օրենքներ է ընդունել

13:51 07.03.2019

ՌԴ պետդուման օրենք է ընդունել այնպիսի տեղեկատվության արգելափակման մասին, որը վիրավորում է մարդու արժանապատվությունը և բարոյական նորմերը, ինչպես նաև պետությունը և պետական խորհրդանիշները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Օրինագիծը Պետդումա էր ներկայացվել մի խումբ պատգամավորների կողմից: Համաձայն փաստաթղթի՝ նման տեսակի տեղեկատվության հայտնաբերման դեպքում ՌԴ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները կարող են դիմել «Ռոսկոմնադեզոր»՝ պահանջելով ջնջել նշված տեղեկատվությունը, իսկ չջնջելու դեպքում սահմանափակել այն տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը, որոնք տարածում են նշված տեղեկատվությունը:

РИА Новости-ն հաղորդում է, որ Պետդուման նաև ընդունել է կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրինագծեր: Դրանք արգելում են հրապարակել հասարակական կարևորություն ունեցող ոչ հավաստի տեղեկատվություն, որը տարածվում է հավաստի տեղեկությունների տեսքով, եթե այն սպառնում է քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին կամ խաթարում է հասարակական կարգը և անվտանգությունը: Այս օրենքը խախտելու համար նախատեսված է 30 հազարից մինչև 1.5 մլն ռուբլի տուգանք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ՌԴ Պետդումայում քննարկվող օրինագիծը բողոքի առիթ էր դարձել: Փաստաթղթին դեմ արտահայտվողները մտավախություն ունեն, որ այդ օրենքի պատճառով օգտատերերը չեն կարողանա մուտք գործել այնպիսի կայքեր, որոնք իշխանություններին ձեռնտու չեն: Telegram մեսենջերն իր օգտատերերին հաղորդագրություններ է ուղարկել՝ կոչ անելով մարտի 10-ին մասնակցել Ռունետի մեկուսացման դեմ նախատեսված բողոքի ցույցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP