Ախուրյանի համայնքապետարանը 9 տարի անավարտ մնացած բնակարանաշինությունն ավարտելու առաջարկներ է ներկայացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Ախուրյանի համայնքապետարանը 9 տարի անավարտ մնացած բնակարանաշինությունն ավարտելու առաջարկներ է ներկայացնում

19:30 07.03.2019

Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն ավարտին հասցնելու մի քանի տարբերակներ է համայնքապետարանն առաջարկում արդեն հերթացուցակից դուրս մնացած անօթևան ընտանիքներին:

Թեթև կոնստրուկցիաներից, արագ կառուցվող ու ավելի հարմար գյուղական բնակավայրի համար. սա բնակարանաշինական այն մոտեցումն էր, որով 2010-ին Ախուրյանում կառավարությունը որոշել էր առանձնատներ կառուցել: Կառուցապատող էր ընտրվել «Չիգանա» ՍՊԸ-ն: Փորձնական 6 տուն էր կառուցվելու` 6-ից 2-ի շինարարությունն ավարտին էին հասցրել, մյուսները կիսակառույց են:

Ախուրյանի համայնքապետը չի թաքցնում, որ շինարարության ձգձգումներն ի սկզբանե ծրագրի ձախողումն էին կանխատեսում: Տները կառավարությունը գնելու ու հատկացնելու էր Ախուրյանի անօթևաններին: Հերթը բաշխմանը չհասավ: Կառավարությունն ու մասնավոր կառուցապատողը համաձայնության չէին եկել. պատճառներն այդպես էլ համայնքի ղեկավարին հայտնի չդարձան: Իսկ 2 առանձնատները, որոնք գրեթե պատրաստ էին, վաճառքի էին հանվել, բայց գնորդ չէր գտնվել:

Առանձնատների ապակիները կոտրված են, դռները՝ բաց, ներսում՝ ամեն ինչ թալանված: Տարածքը պահակ չունի: Այն, ինչ 9 տարի առաջ պետական ծրագիր էր համարվում, հիմա պարզապես առանց տնօրինման քայքայվում է: Ախուրյանի գյուղապետարանը մի քանի անգամ առաջարկել է սեփականատերերին առանձնատները նվիրատվությամբ իրենց հանձնել, իսկ համայնքն էլ պատրաստ է իր միջոցներով շինարարությունն ավարտին հասցնել ու հատկացնել անօթևան ընտանիքներին:

«Համայնքը պատրաստ է մասնակցել, միասին ընտրենք շահառուներին, ավարտին հասցնենք տները և հատկացնենք անօթևաններին: Սա տարբերակներից մեկն է: Հաջորդ տարբերակն այն է, որ ընտրված շահառուները ևս ներդրում ունենան տների շինարարությունն ավարտին հասցնելուն: Տարբերակները շատ են, կապված սեփականատերերի հայեցողության հետ, նաև մենք պատրաստ ենք մասնակցելու»,- SHANTNEWS.amի  հետ զրույցում նշել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը:

Առաջին անգամ չէ համայնքի ղեկավարը նման առաջարկությամբ դիմում: Ըստ Արծրուն Իգիթյանի՝ արձագանք չի եղել, որովհետև սեփականատերը մեկ անձ չէ, այլ մի քանիսը: Նրանք մերժել են անգամ գյուղի բնակիչներից մեկի տունը մատչելի գնով ձեռք բերելու ու այն վերակառուցելու մասին առաջարկը:

Խնդիրը կարգավորման պետական տիրույթից արդեն դուրս է: Շինությունները նվիրելու կամ այլ տարբերակով տնօրինելու իրավունքը մասնավորինն է, իսկ այդ ընկերության սեփականատերերը վաղուց  Ախուրյանում չեն երևացել, իսկ ընկերության անվանումը բացակայում է Հայաստանի գործարար տեղեկատուի ցանկից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP