16:51 06.03.2019
Մարտի 6-ին` ժամը 11։40-ին, ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ Բերդ քաղաքի Տերյան փողոցում ապրող իր ծանոթի առանձնատան դուռը բաց է, բայց տանտերը չի արձագանքում կանչերին։ Նշված հասցե մեկնած ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Սևան Նավասարդյանի անշնչացած մարմինը։
Դիակի արտաքին զննությամբ տղամարդու աջ քունքին հայտնաբերվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածք։
Պարզվել է, որ մահացու վնասվածքը պատճառվել է մարտի 5-ի` ժամը 16։00-ից մարտի 6-ի` ժամը 11։40-ն ընկած ժամանակահատվածում։
Տավուշի ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումների արդյունքում սպանությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Ոստիկանները պարզեցին, որ մարտի 5-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Նավասարդյանի գլխին մուրճով հարվածել ու սպանել է Բերդի բնակիչ, 33-ամյա Նվեր Գինովյանը։
Կարճ ժամանակում նա հայտնաբերվեց և սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Տավուշի բաժին։
Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առանձնատան բակում Գինովյանը փայտով հարվածել է Նավասարդյանի գլխին, ապա անգիտակից տղամարդուն տեղափոխել է ներս և մուրճով էլի մի քանի հարված հասցրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։
23:50 31.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ23:47 31.12.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ22:00 02.01.2025
Սանդուն ողջունել է եվրոյին անցումը որպես հիմնական արժույթՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն ողջունում է դոլարի փոխարեն եվրոյին անցումը՝ որպես մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքի սահմանման հիմնական արժույթ, քանի որ դա օգուտ կբերի արտաքին առևտրին, հայտնում է հանրապետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Մոլդովայի Ազգային բանկը հայտարարել էր, որ հունվարի 2-ից եվրոն օգտագործվելու է որպես բազային արժույթ՝ մոլդովական լեյի պաշտոնական փոխարժեքը սահմանելու համար՝ փոխարինելով […] ...
21:43 02.01.2025
Իսրայելը խոսել է Սիրիայի խորքերում թիրախային հատուկ գործողություն իրականացնելու մասինԻսրայելական բանակը գաղտնազերծել է սիրիական տարածքի խորքում դիվերսիոն գործողության մասին տեղեկատվությունը։ Դրա թիրախը եղել է Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտ գտնվող ստորգետնյա օբյեկտը, որտեղ արտադրվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին Շալդաղի հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի […] ...
21:22 02.01.2025
Լիտվան 14 միլիոն եվրոյով շվեդական նռնականետեր ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրելՎիլնյուսը պայմանագիր է կնքել շվեդական արտադրողի հետ՝ 14 միլիոն եվրոյով Carl Gustaf հակատանկային նռնականետեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։ «Պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է ստորագրել «Carl Gustaf» հակատանկային նռնականետեր գնելու մասին շվեդական SAAB Bofors Dynamics AB ընկերությունից 14 միլիոն եվրոյով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գնվել են M4 մոդելի նռնականետեր, որոնք նախատեսված են […] ...
21:05 02.01.2025
Հրաձգություն Չեռնոգորիայում. 12 մարդ է զոհվելՉեռնոգորիայի Ցետինյե քաղաքում 12 մարդ է մահացել, երբ տեղի բնակիչը կրակ է բացել, իսկ հետո փորձել է ինքնասպան լինել ու մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ կրակոցները սկսվել են չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17:30-ին Բայիցայում՝ Ցետինյեի արվարձանում: Հարձակվողը` Ակո Մարտինովիչը, ամբողջ օրը խմել է սրճարանում և վերցրել զենք, որի համար, ըստ տեղեկությունների, թույլտվություն չի ունեցել, հաղորդում է BBC-ի […] ...
20:50 02.01.2025
WP. Թրամփը երդմնակալության նախօրեին հանրահավաք կանցկացնի ՎաշինգտոնումԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալության արարողությունից առաջ հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը նախատեսում է հունվարի 19-ին իր կողմնակիցների համար «հաղթական հանրահավաք» անցկացնել Capital One մարզահրապարակում, որը նախատեսված է 20 հազար մարդու համար։ Թերթը նշում է, որ սա հանրապետականի առաջին հանրահավաքն է լինելու 2024 […] ...
20:30 02.01.2025
ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը պաղեստինյան տարածքներումՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Պաղեստինի ազգային իշխանությանը (PNA) կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը և կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: «Մենք խորապես մտահոգված ենք, որ PNA-ն դադարեցրել է Al Jazeera-ի և նրա լրագրողների աշխատանքը Արևմտյան ափում։ Մենք կոչ ենք անում PNA-ին փոխել կուրսը և կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»,-ասվում է […] ...