Վրաստանի կուրսը ՆԱՏՕ և ԵՄ ուղղված չէ որևէ մեկի դեմ և ագրեսիվ նպատակներ չի հետապնդում. Զուրաբիշվիլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Վրաստանի կուրսը ՆԱՏՕ և ԵՄ ուղղված չէ որևէ մեկի դեմ և ագրեսիվ նպատակներ չի հետապնդում. Զուրաբիշվիլի

17:38 06.03.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում առաջին անգամ խորհրդարանում հանդես է եկել երկրի իրավիճակի ամենակարևոր հարցերի վերաբերյալ տարեկան զեկույցով: Ելույթին ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները, հոգևորականներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Նրա ելույթի առանցքային թեմաներից մեկն առնչվել է վրաց-ռուսական լարված հարաբերություններին:

«Վրաստանը չի ընտելանում և չի ընտելանա տարածքների բռնազավթմանը, առևանգումներին, որոնք բռնության և շանտաժի քաղաքականության մասն են:

Չենք ընտելանում նաև այն բանին, որ բանակցությունների ձևաչափն այսօր ընթանում է միայն տեխնիկական մակարդակով: Մեր գործընկերների հետ զրուցել ենք քաղաքական բարձր ձևաչափի նորացման անհրաժեշտության մասին: Նրանք պետք է հասկացնեն Ռուսաստանին, որ 21-րդ դարում նման խաղը ոչ ոքի շահերից չի բխում, և ագրեսիվ քաղաքականությունն անցյալի մնացորդների ճանապարհն է»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանի կուրսը դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն ուղղված չէ որևէ մեկի դեմ և ագրեսիվ նպատակներ չի հետապնդում: Նրա խոսքերով՝ դաշնակիցներ ընտրելու հարցն ինքնիշխան երկրի սուվերեն իրավունքն է՝ ամրապնդելու սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը:

«Անկախ Ռուսաստանի սպառնալիքներից, ագրեսիայից, ճնշումից, բռնազավթումից` Վրաստանը չի շեղվել պետականաշինության, ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման ուղուց: Սա խաղաղ քաղաքականության հաղթանակ է բռնության և սպառնալիքի քաղաքականության նկատմամբ»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նախագահ Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթ ունենալիս անդրադարձել է նաև Ֆրանսիա և Գերմանիա կատարած այցերին:

«Ֆրանսիան Ամերիկայի հետ դարձել է մեր կարևորագույն գործընկերներից մեկը պաշտպանունակության հզորացման հարցում»,- հայտարարել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ այցը նրան հնարավորություն է տվել Վրաստանի անունից շնորհակալություն հայտնել Ֆրանսիային:

«1921 թվականից հետո այն ապաստան տվեց Վրաստանի քաղաքական միգրանտներին, նպաստեց գանձարանի վերադարձին, իսկ 2008 թվականին մեր երկրին օգնություն ցուցաբերեց հրադադարի գործընթացում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Նշենք, որ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունն ու դրանից առանձնացած «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը բոյկոտել են նախագահի ելույթը և չեն մասնակցել նիստին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP