14:47 06.03.2019
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությանը։
Պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, այնպես էլ հատուկ զեկույցներում։
«Հաշմանդամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության, քանի որ նրանց համար բժշկական ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հատկապես մարզերում և մի շարք գյուղական համայնքներում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Արման Թաթոյանի խոսքերով՝ կանայք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման, թե՛ հղիության և ծննդաբերության դեպքում աշխատատեղը պահպանելիս։ Նրանք երեխաների խնամքի կազմակերպման հարցում ևս ունենում են բարդություններ, քանի որ մեծ մասամբ առկա չեն աշխատանքային ճկուն պայմաններ երեխա խնամող և աշխատող կանանց համար:
Ելույթում անդրադարձ է կատարվել կանանց վերաբերյալ կարծրատիպերին, որոնց պատճառով կանայք բավարար մասնակցություն չեն ունենում որոշումների կայացմանը։ Կարծրատիպերն են նաև կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։
Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության փորձը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև կարևորել է լրատվամիջոցների դերը կանանց իրավունքների արդյունավետ երաշխավորման հարցում։
14:53 31.03.2025
«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին» և ամրապնդվել առաջին տեղումԻտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 67 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ ...
14:45 31.03.2025
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման արարողությունըՀանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: ...
14:36 31.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-5-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը, ապրիլի 3-ին նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է […] ...
14:29 31.03.2025
Օվեչկինին ընդամենը 4 տափօղակ է բաժանում Գրեցկիի ռեկորդիցՀոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» սեփական դաշտում 5-8 հաշվով պարտվել է «Բաֆալո Սեյբրզին»։ «Վաշինգտոն Քեփիթալզի» կազմում հանդիմանը մասնակցել է նաև թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը, ով խփել է կարիերայի 890-րդ գոլը։ Լեգենդար հոկեյիստն այժմ ընդամենը 4 տափօղակով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու Ուեյն Գրեցկիին (894 գոլ)։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 103 միավոր […] ...
14:20 31.03.2025
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629 քաղաքացի) ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +148 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,6 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
14:13 31.03.2025
Թիվ 31 ԸԸՀ-ն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներըԹիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությոնների նախնական արդյունքները` բոլոր 82 տեղամասերից: Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը` 111 236 Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝35 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 111 271 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 47 443 Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 115 […] ...