14:21 06.03.2019
Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ժան Կլոդ-Յունկերի խոսքերով՝ ԵՄ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության և տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության համար և աջակցության պատրաստակամության համար: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը բարեփոխումների օրակարգի համատեքստում Հայաստանի առաջ չի դնում և չի դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս անկաշկանդ գործակցել եվրոպական կառույցների հետ:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և քննարկել գործընկերության խորացման հեռանկարները: Այս համատեքստում նախ և առաջ կողմերն ընդգծել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և դրա իրականացման ճանապարհային քարտեզի կարևորությունը, մտքեր փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերն անդրադարձ են կատարել նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, մտքեր փոխանակել Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության շուրջ, որոնք հնարավորություն կտան մեր երկրում ընտրական գործընթացները համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափանիշներին:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացումը և այդ առումով կարևորել գործարար ֆորում անցկացնելուն ուղղված քայլերի իրականացումը:
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահն անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ վիզաների ազատականացումը կնպաստի ոչ միայն պետությունների և կառավարությունների մակարդակով համագործակցության խորացմանը, այլև կխթանի մարդկային կապերի սերտացումը, և ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, ապա ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին:
23:10 27.12.2024
Տեխասում փոթորիկը հարյուրից ավելի թռիչքների հետաձգման պատճառ է դարձելԱՄՆ-ի Տեխաս նահանգը պատուհասած փոթորիկը հանգեցրել է տեղական ավիափոխադրումների լուրջ խափանումների, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը: Այսպիսով, Դալլաս/Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայանը հայտարարել է ավելի քան 100 չվերթի հետաձգման և տասնյակ չվերթներ չեղարկելու մասին։ Բացի այդ, թռիչքների հետաձգումներ և չեղարկումներ են գրանցվել Հյուսթոն Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայանում և Դալլաս/Լով Ֆիլդ օդանավակայանում: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն իր […] ...
23:05 27.12.2024
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի օգտինՀարավային Կորեայի խորհրդարանը ուրբաթ օրը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար՝ վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին, հայտնում է Yonhap գործակալությունը։ Ազգային ժողովը ուրբաթ օրը քվեարկել է Հան Դոկ Սուի իմպիչմենտի օգտին, երկու շաբաթից էլ քիչ անց այն բանից հետո, երբ նա ստանձնեց պաշտոնը նախագահ Յուն Սեոկ Յոլի փոխարեն, ով իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական […] ...
23:00 27.12.2024
«Բարսելոնան» նախատեսում է վաճառել մի շարք կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպաններիԻնչպես հայտնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է վաճառել մի շարք կենտրոնական պաշտպանների և կիսապաշտպանների, այդ թվում՝ Էրիկ Գարսիային, Անդրեաս Քրիստենսենին, Պաբլո Տորեին և Ֆրենկի դե Յոնգին։ Բացի դրանից, ակումբը պատրաստ է բաժանվել հարձակվող Անսու Ֆատիից, եթե ստանա շահավետ առաջարկ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ձմռանը «Բարսելոնան» նախատեսում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս […] ...
22:55 27.12.2024
Կոբախիձեն վստահ է, որ Իվանիշվիլին պատժամիջոցների է ենթարկվել Վրաստանի շահերը պաշտպանելու համարՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ իր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ելնելով այն հանգամանքից, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանել և սպասարկել է այս երկրի շահերը, նա դե ֆակտո գտնվում էր պատժամիջոցների տակ, իսկ այժմ նա հայտնվել […] ...
22:47 27.12.2024
Ի՞նչ քաղաքական գին է սպասում Բաքուն Մոսկվայից մարդատար ինքնաթիռի խոցման դիմացԱդրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […] ...
22:40 27.12.2024
Յամալը գերազանցել է Մբապեին տրանսֆերային արժեքովTransfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները։ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի տրանսֆերային արժեքը աճել է 30 միլիոն եվրոյով, ու այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո: Յամալի տրանսֆերային արժեքը այս պահին 20 միլիոն եվրոյով գերազանցում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքին, որը նվազել է 20 միլիոն եվրոյով […] ...