Կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+6.09 oC

Կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը

14:00 06.03.2019

Ռուսաստանում տեղի է ունեցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ՝ 2015-2020թթ. ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման փուլից՝ հետբացթողումային փուլ մաքսային հսկողության անցման սկզբունքի և ապրանքների առանձին տեսակների տեղափոխման համար սահմանափակումների վերաբերյալ: Որոշումները վերաբերել են նաև ԵԱՏՄ անդամ պետության տարածքում սկսվող և այլ անդամ պետության տարածքում ավարտվող բեռների, ուղևորների և/կամ ուղեբեռների ներքին փոխադրման նպատակով միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, կցորդների, կիսակցորդների և/կամ դրանց վրա տեղափոխվող կոնտեյներներին:

Անդրադարձ է եղել ՀՀ տարածքում ազատ շրջանառության համար բացթողնված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման միասնական մոտեցումներին, ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելուն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառմանը, առանձին ապրանքատեսակների՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգմանը և այլ հարցերի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

16:56 26.12.2024

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը […] ...

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

16:51 26.12.2024

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում: Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), […] ...

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը

16:44 26.12.2024

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հետագա ծրագրերը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը: Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել […] ...

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը․ Պուտին

16:39 26.12.2024

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսությունների կայուն աճը և քաղաքացիների բարեկեցությունը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է գործարար կապերի ընդլայնմանը, համագործակցության խորացմանն, իսկ ինտեգրումն իրական օգուտներ է բերում միության յուրաքանչյուր մասնակցի։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահի հայտարարության մեջ։ «Եվրասիական տնտեսական միության գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների ընդլայնմանը, գործարար կապերի, համագործակցության խորացմանը, և, ամենակարևորը, […] ...

Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

16:20 26.12.2024

Փեզեշքիանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիա խնայելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնորդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն իր ելույթի ժամանակ պահանջել է անջատել լույսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության համար։ «Մենք սպառում ենք այնքան գազ և էլեկտրաէներգիա, որքան ամբողջ Եվրոպան, ինչո՞ւ են մեր լույսերը վառվում, երբ արևը շողում է»,-ասել է Փեզեշքիանը։ Նույն պահին, ինչպես երեւում է IRIB հեռուստաալիքով հեռարձակված կադրերում, սենյակի լույսերն անջատվել […] ...

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

16:11 26.12.2024

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ելույթով ամփոփեց Հայաստանի նախագահության շրջանը ԵԱՏՄ կառույցներում և նշեց կատարված աշխատանքի հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ներկայացրեց, որ Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթությունները կենտրոնացած են եղել տնտեսական համագործակցության առանցքային ուղղությունների վրա, ներառյալ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորում, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացում, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների […] ...

BACK_TO_TOP