11:41 06.03.2019
Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ, և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձրացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Ամեն անգամ այդ բողոքի ալիքը զսպելու համար, այսպես ասենք, մեղադրյալի աթոռին նստեցնում էին Ընտրական օրենսգիրքը: Այսինքն՝ մեղադրողը, պարզվում էր, Ընտրական օրենսգիրքն է: Ընտրական օրենսգիրքը փոխվում էր, բայց ընտրությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը չէր փոխվում»,- ասել է պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ ընտրական բարեփոխումները փոխել են ընտրությունները կեղծելու գործիքները: Նա ասել է, որ եթե նախկինում ընտրողներին ուղղորդում էին բռնություններով, լցոնումներով, ապա 2017 թվականին ընտրությունների արդյունքների ելքն ընտրատեղամասից դուրս էր որոշվում:
Ըստ պատգամավորի՝ վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ նույն օրենսդրությամբ հնարավոր է ունենալ հանրության լիարժեք վստահությունը վայելող ընտրություն:
«Սա ուղղակի մեկ բանի ապացույց է, որ ընտրությունների որակը ոչ թե, այսպես ասենք, օրենսդրությունը կամ համակարգն է որոշում, այլ որոշում են քաղաքական կամք դրսևորող անձինք»,- ասել է Հովակիմյանը:
Սակայն պատգամավորն այն կարծիքին է, որ Ընտրական օրենսգիրքը մեծ բարեփոխումների կարիք ունի:
«Մենք պետք է ի վերջո ստանանք Ընտրական օրենսգիրք, որն ամբողջությամբ կապահովի նաև ապագայում մշտապես ազատ, արդար ընտրությունների անցկացումը»:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում մարտի 5-ին ներկայացրեց 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը: Նա նկատեց՝ գործող օրենսգիրքը ևս կարգավորումներ նախատեսում էր, որոնք ընտրական գործընթացի բոլոր փուլերի նկատմամբ ապահովում էին թափանցիկություն:
18:20 15.04.2025
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...
18:11 15.04.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերըԱպրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...
17:54 15.04.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...
17:50 15.04.2025
Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրըԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...
17:46 15.04.2025
Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […] ...