Տիգրան Ավինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

Տիգրան Ավինյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները

20:58 05.03.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը:

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

23:50 21.11.2024

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

23:43 21.11.2024

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

Ռուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական ​​կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

23:36 21.11.2024

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

Ֆլորիդայի նախկին հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

23:30 21.11.2024

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...

BACK_TO_TOP