Ցուցարարները շարունակում են փակ պահել Անիի համայնքապետարանի դուռը, աշխատակիցները տեղափոխվել են Սառնաղբյուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ցուցարարները շարունակում են փակ պահել Անիի համայնքապետարանի դուռը, աշխատակիցները տեղափոխվել են Սառնաղբյուր

22:13 05.03.2019

Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները համայնքապետարանի դուռը ամիսներ առաջ փակել էին  նստարաններով ու  մետաղալարերով։ Այս անգամ այսպիսի առարկաներից հրաժարվել էին, երեկվանից թույլ  չեն տալիս համայնքի ղեկավարին ու իր աշխատակազմին ներս մտնել: 

Երեք ամիս բողոքների հարաբերական դադարն էլ  մասնակիցները  պատճառաբանեցին, թե ինչի հետ էր կապված: Երեք ամիս Անի խոշորացված համայնքի 17 գյուղերով շրջել են ու ստորագրություններ հավաքել ղեկավարի հրաժարականի համար։ Հիմա ձեռքի տակ ունեն 4500 ստորագրություն: 

«Ունենք 4500 ստորագրություն, 4500 հոգի դեմ է համայնքապետին, 4500 հոգի պահանջում է իր հրաժարականը»,- ստորագրությունների ցուցակները ցույց տալով՝ նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Շրջել ենք բոլոր գյուղերով, ինքը ընտրությանը ստացել էր 3900 ձայն, հիմա մենք հավաքել ենք 4500 ստորագրություն, կարծում եք էսքանը քիչ է», – նշել է համայնքի բնակիչներից մյուսը:

Բնակիչների ստորագրություններով փաթեթը 20 օր առաջ էլ տարել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն,  սպասում են պատասխանի: Իր աշխատակազմով փակ դռների հանդիպած համայնքի ղեկավարն էլ որոշել է աշխատակազմով տեղափոխվել Սառնաղբյուր: Արտակ Գևորգյանը ստորագրությունների իսկությունը կասկածի տակ է դնում և կարծում, որ դրանք գյուղացիներից  խաբեությամբ են վերցրել։

«Ես ինքս հետամուտ եմ լինելու՝ պարզելու այդ ստորագրությունների իսկությունը, իսկ խաբեություն հայտնաբերելու դեպքում կանեմ ամեն ինչ, որ բոլորը պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը:

4500 ստորագրությունների իսկության ճշտումներին սպասում է և պնդում,որ հրաժարական ներկայացնելու պատճառներ չունի:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողության ծառայությունը 4 ամիս առաջ ուսումնասիրություններ կատարեց Անիի  համայնքապետարանում,  ֆինանսական ու պաշտոնական դիրքի չարաշահումների մասին նաև հայտարարություն տարածվեց:

«Ես ոչինչ չգիտեմ, ոչ մի բան էլ չկա, ոչ մի բանից էլ տեղյակ չեմ, կան իրավասու մարմիններ, թող զբաղվեն ու ամեն ինչ պարզեն» – պատասխանել է համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Արտակ Գևորգյանը մինչև խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելը Մարալիկի քաղաքապետն էր 2004 թվականից: Խոշորացված համայնքի ղեկավարը համայնքապետարանի շենք վերադառնալու խնդրանքով դիմել է իրավապահներին։ Մինչև դա կհաջողվի , կշարունակի աշխատակազմի հետ շրջել 17 համայնքներով, դրանց վարչական շենքերում աշխատանքը կազմակերպի:

Երեկ Մարալիկում է եղել Շիրակի  մարզպետը, հանդիպումներ է ունեցել թե՛ ցուցարարների, թե՛ համայնքի ղեկավարի հետ: Խորհուրդ է տվել իրար հասկանալ  փոխզիջումների  տարբերակով։ Բողոքի ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, դեռ շարունակում են  համայնքապետարանի դուռը փակել համայնքի ղեկավարի առջև:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

BACK_TO_TOP