Դատարաններում հազարավոր գործերի վարույթը 2003-ից կասեցված է. Գագիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+17.09 oC

Դատարաններում հազարավոր գործերի վարույթը 2003-ից կասեցված է. Գագիկ Հարությունյան

17:20 05.03.2019

«Մենք այսօր բացահայտում ենք, որ դատարաններում հազարավոր գործերի՝ 2003, 2006, 2010 թվականներից վարույթները տարաբնույթ պատճառներով  կասեցված են, և դրանց ճակատագիրն անհայտ է: Դատավորը հանգիստ գրում է՝  կասեցնել գործի քննությունը փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությամբ: Եվ 6 տարով այդ  անհրաժեշտությունը իրականություն չի դառնում»,- խոսելով դատական համակարգի  խնդիրների մասին` այսօր ասել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա  դատական համակարգի խնդիրներին մասին բարձրաձայնել է «Աջակցություն դատական  բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի ժամանակ:

Հիշեցնենք՝  Հայաստանում սկսված դատական բարեփոխումներն արդեն 28 տարվա պատմություն  ունեն: Դրանք իրականացվել են մի քանի փուլով՝  Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ֆինանսական նշանակալի օժանդակությամբ: 2001 թվականից մեկնարկած դատական բարեփոխումները սկսվել են դատարանների շենքային պայմանների  բարելավմամբ ու տեխնիկական  հագեցմամբ:

2008 թվականից սկսվեց բարեփոխումների երկրորդ փուլը, որի արժեքը շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար էր: Ծրագիրը տևեց մինչ մինչև 2013 թվականը: Այդ ընթացքում ստեղծվեց դատական դեպարտամենտը, ամրապնդվեց դատական կառավարման համակարգը, ստեղծվեց դատական տվյալների բազայի մշակման համակարգը:

2008թ. հունվարի 1-ից Հայաստանում սկսեց գործել եռաստիճան դատական համակարգ՝ ընդհանուր իրավասության, մասնագիտացված քրեական և քաղաքացիական, վարչական, քրեական վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ: Չնայած տնտեսական ճգնաժամին՝ հենց այդ տարիներին լուրջ քայլեր ձեռնարկվեցին դատավորների սոցիալական անկախությունն ամրապնդելու ուղղությամբ: Սակայն արվածը  բավարար չէ՝ որպես վերջնական արդյունք գնահատելու համար:

Գագիկ Հարությունյանը մատնացույց է անում  համակարգի բացերը: Ասում է՝ այսօր  իրավիճակն ավելի քան մտահոգիչ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:14 25.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և 16 350 ԱՄՆ դոլլար, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային վերարկուներ, բացահայտվել է 1030 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների տեղափոխման դեպք, մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի ներմուծման փորձը, ՀՀ […] ...

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

15:10 25.11.2024

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը

Սինգապուրի Սենտոսա կղզում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պաշտոնական կայքը։ Թագի համար պայքարելու են աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և 18-ամյա հնդիկ Դոմարջու Գուկեշը։ Մրցակիցներն անցկացնելու են դասական շախմատի 14 պարտիա։ Այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն։ […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

15:05 25.11.2024

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.43մ (24.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 26սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 24-ը ներառյալ՝ 182.852մլն.մ³: 2024 թվականին […] ...

SHANTNEWS

15:00 25.11.2024

SHANTNEWS

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

14:55 25.11.2024

Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նոյեմբերի 18-ից 24-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 532 հազար 859 ուղևոր: Կատարողականը 100․1% է։ Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից՝ 504-ը՝ երեք վագոնանի, 1430-ը՝ երկու վագոնանի, 1028-ը՝ մեկ վագոնանի։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ ...

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

BACK_TO_TOP