Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր հանցագործներին ստանալու միջոցով նոր Ռամիլ Սաֆարով «ծննդաբերելու» համար․ Աբովյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+2.09 oC

Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր հանցագործներին ստանալու միջոցով նոր Ռամիլ Սաֆարով «ծննդաբերելու» համար․ Աբովյան

17:15 05.03.2019

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձավ Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանի դեպքին, որն օրերս Ադրբեջանի դատարաններից մեկում կեղծ մեղադրանքով դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Աբովյանի խոսքերով՝ Ադրբեջանն այսպիսի քայլերով փորձելու է հետ ստանալ իր հանցագործներին՝ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։ Սակայն դա, ըստ Աբովյանի, բերելու է այդ հանցագործների հերոսացման, ինչը չի կարելի թույլ տալ, և դրա մասին, ըստ Աբովյանի, գիտակցում են նաև Հայաստանի իշխանությունները։

«Պարզ է, որ Ադրբեջանը փորձելու է անել ամեն ինչ, որ քաղաքական ծննդաբերություն ունենա և ծննդաբերի ևս մեկ կամ երկու Ռամիլ Սաֆարով։ Դա թույլ տալ չի կարելի»,- ասաց Աբովյանը։

Պատգամավորը Կարեն Ղազարյանի՝ Հայաստան վերադառնալը կապեց նրա մասին տեղեկությունների անընդհատ շրջանառության հետ։ Նա կոչ արեց գործընկերներին, դիվանագետներին ու բոլորին ամեն առիթ օգտագործել նրա մասին տարբեր ամբիոններից հայտարարելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

09:19 01.11.2024

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

09:10 01.11.2024

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

09:00 01.11.2024

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

Իսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

08:50 01.11.2024

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

Եգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական ​​Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

08:40 01.11.2024

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

Եվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է  COP17-ը. Հակոբ Սիմիդյան

08:30 01.11.2024

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...

BACK_TO_TOP