20:17 05.03.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Գործընկերներիս հետ քննարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Տեղեկացրել եմ, որ ներկայիս Կառավարությունը կրում է Հայաստանում իրականացված ոչ բռնի, թավշյա հեղափոխության ոգին և պատասխանատվությունը՝ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ: Կառավարության նոր ծրագրում հատուկ տողով արձանագրված է Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ: Եվ, թեև Հայաստանը ԵԽ-ում լավ դիրքեր է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման ասպարեզում, սակայն մեր Կառավարությունն այդ ձեռքբերմամբ չի բավարարվելու և անելու է հնարավորը առավելագույն արդյունք գրանցելու համար»,- գրել է Զեյնալյանը:
Քրիստոս Ջիակոմոպուլոսի և Նատալյա Վուտովայի հետ զրույցում Զեյնալյանը տեղեկացրել է նաև, որ օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն ընթացքի մեջ են, և, կառավարության ու օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն:
«Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցինք Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, քննարկեցինք դրա շարունակականության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ կատարեցինք Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանասավորվող «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի մի շարք հարցերին»,- գրել է նախարարը:
19:52 15.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանըՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...
19:42 15.04.2025
Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...
19:36 15.04.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների […] ...
19:28 15.04.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա ՖայոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...
19:22 15.04.2025
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել էՌուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...
19:12 15.04.2025
Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումըԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...