18:53 04.03.2019
Մարտի 4-ին կառավարությունում տեղի ունեցավ Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Համաձայնագիրը ստորագրել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:
Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Ինչպես նախատեսվում էր շրջանակային համաձայնագրով, այսօր արդեն ստորագրվեց ուղղակի պայմանագիրը: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները:
250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:
Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ներդրումային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ ոլորտն առավել ուժեղանում է դիվերսիֆիկացված ներդրումային բազայի և մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցության արդյունքում:
Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ կունենանք բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:
Փոխվարչապետը վերջում համոզվածություն է հայտնել, որ նման ծրագրերի հաջող մեկնարկն ու իրականացումը լրացուցիչ խթան և օրինակ են ծառայելու տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար:
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել10:45 22.11.2024
Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս ԲեկչյանըՆոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...
10:35 22.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
10:26 22.11.2024
Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...
10:20 22.11.2024
Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմինԳեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...
10:16 22.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։ ...
10:00 22.11.2024
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասինԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...