16:45 04.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:
Ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ:
Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, և այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաև կազմակերպության աջակցությամբ:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում:
Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:
Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաև նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն և խորքային բարեփոխումներ են նախատեսված:
14:11 02.04.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում14:11 02.04.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասինՌուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […] ...
14:00 02.04.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանըՖրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […] ...
13:49 02.04.2025
Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր Տալլինում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ «Քննարկեցինք մեր երկրների միջև ոլորտային համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով հատկապես թվայնացման, կիբերպաշտպանության և արհեստական բանականության կարգավորման ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Հանդիպումից հետո մասնակցեցինք Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման […] ...
13:40 02.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջացած երեք թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Աշոտ Հայրապետյանին, Արմենուհի Հարությունյանին եւ Անահիտ Աբրահամյանին: ...
13:32 02.04.2025
Վուչիչն ասել է, որ համաշխարհային առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարում Պուտինի հետԱշխարհի մի քանի առաջնորդներ գաղտնի բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Ես Պուտինին երեք տարի չեմ տեսել, իսկ նրանցից շատերը (համաշխարհային առաջնորդներ) գաղտնի խոսել են նրա հետ: Եվ ես գիտեմ առնվազն երկու ազդեցիկ առաջնորդների, ովքեր գաղտնի խոսել են նրա հետ», – ասել է նա բլոգեր […] ...
13:16 02.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 2-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 3-7-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի […] ...