Սկրիպալների գործը թունավորումից 1 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Սկրիպալների գործը թունավորումից 1 տարի անց

22:59 04.03.2019

2018թ. մարտի 4: Բրիտանական Սոլսբերի քաղաքի կենտրոնում ուշագնաց վիճակում հայտնաբերվեցին ռուսական Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան: Այս միջադեպը և դրան առնչվող բոլոր մանրամասներն ամիսներ շարունակ միջազգային բոլոր լրատվամիջոցների առաջին էջերում էին: Սկրիպալներին թունավորել էին ռուսական «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով:

Յուլյա Սկրիպալը հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին, նրա հայրը՝ մայիսին: Սկրիպալների առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Այս տարվա փետրվարին Times պարբերականն, իր աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր, որ Սկրիպալների վիճակը վատթարացել է: Բրիտանական իշխանությունները հրաժարվել էին որևէ մեկնաբանություն տալ, սակայն հաղորդել էին, որ Սկրիպալները ողջ են և գտնվում են հատուկ ծառայությունների պաշտպանության տակ:

Այնուհետև «Նովիչոկ»-ի ազդեցությանն էր ենթարկվել Սկրիպալների տունը խուզարկող ոստիկան Նիկ Բեյլին: Բեյլին Սկրիպալների տուն է մտել մարտի 4-ի երեկոյան, հոսպիտալացվել՝ մարտի 6-ին: Ոստիկանին փրկել է այն, որ բնակարան մտնելուց առաջ նա հագել է հատուկ հագուստ և ձեռնոցներ: BBC-ին տված հարցազրույցում Նիկ Բեյլին հայտնել է, որ ֆիզիկապես բավականին արագ է վերականգնվել, սակայն հոգեբանական վերականգնումը շատ ավելի երկար է տևել:

Հունիսի վերջին Սոլսբերիից 80 կմ հեռավորության վրա գտնվող Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ»-ից թունավորվել էին Չարլի Ռոուլին և նրա ընկերուհի Դոն Ստերջեսը: Վերջինս մահացել էր:

Ռոուլին և Ստերջեսը թունավորվել էին օծանելիքի սրվակից, որով նյարդապարալիտիկ նյութը, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել էր Բրիտանիա:

BBC-ին տված հարցազրույցում բրիտանական ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի ղեկավար Դին Հեյդոնը ներկայացրել է այդ սրվակի կրկնօրինակը: Ըստ Հեյդոնի՝ սրվակում գտնվող նյութը կարող էր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

BBC-ն նաև ներկայացրել է տեսանյութ, որը մինչ այդ հանրությանը չէր ներկայացվում: Տեսանյութում երևում են ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրում է հարձակման մեջ: Ըստ բրիտանական կողմի՝ նրանք Գլխավոր հետախուզական վարչության սպաներ Ալեքսանդր Միշկինն ու Անատոլի Չեպիգան են:

Ի դեպ, թունավորումից մահացած բրիտանուհու՝ Դոն Ստերջեսի 20-ամյա որդին հարցազրույց է տվել բրիտանական Mirror պարբերականին և պատմել այն մասին, որ նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան այս գործի կասկածյալներին փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին:

«Ցավը երբեք չի լքում ինձ և իմ ընտանիքը: Բրիտանական ոստիկանությունը հավատացած է, որ մորս մահվան համար պատասխանատու է Ռուսաստանի 2 քաղաքացի, բայց նրանց, կարծես, պաշտպանում է ձեր պետությունը: Ես խնդրում եմ Ձեզ թույլ տալ, որպեսզի մեր սպաները հարցաքննեն այս մարդկանց՝ մորս մահվան առնչությամբ»,- մասնավորապես նշված է նամակում:

Ռուսաստանը շարունակում է հերքել Սկրիպալների գործում ռուսական ներգրավվածության մասին Բրիտանիայի մեղադրանքները, որոնք ուղեկցվել են նաև դիվանագիտական հարաբերությունների խզմամբ և Մոսկվայի հանդեպ նոր պատժամիջոցներով: Ավելին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Комсомольская Правда-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանն իր սեփական հետաքննությունն է վարում:

«Կան ողբերգություններ, կա տրագիկոմեդիա: Սա տրագիկոմեդիայի 1-ամյակն է: Մենք այդպես էլ չգիտենք, թե ինչ է կատարվել Սկրիպալների հետ: Մենք մեկ-երկու անգամ տեսախցիկով տեսել ենք Յուլյա Սկրիպալին: Սկրիպալին ոչ ոք չի տեսել… Մենք չենք կարողանում պարզ հարցերի պատասխան ստանալ… Մենք մեր սեփական հետաքննությունն ենք վարում: Այդ մասին չպետք է մոռանալ: Եթե ինչ-որ մեկը Արևմուտքում, Մեծ Բրիտանիայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում մտածում է, որ Ռուսաստանն այս թեմայի շուրջ դադարեցրել է գործողությունները, նա չարաչար սխալվում են: Կարծում եմ՝ այս գործը կհասցվի իր տրամաբանական ավարտին: Մեղադրանքները շատ խիստ են եղել, հետևանքները՝ շատ լուրջ, որպեսզի ամեն ինչ անտեսենք և թերթենք էջը», – նշել է Զախարովան:

Սկրիպալների թունավորման 1-ամյակի առթիվ Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում «Սկրիպալյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով կանցկացվի: Ընթերցումների մասնակիցները կքննարկեն տեղեկատվական պատերազմի տեխնոլոգիաները: Ի դեպ, տեղեկություն էր տարածվել, թե գիտաժողովին մասնակցելու են նաև Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, սակայն համալսարանը հերքեց այդ լուրը՝ այն անվանելով կատակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

BACK_TO_TOP