Վրաստանում դեմ են իրենց միջոցներով Ռուսաստանից Աբխազիայի համար էլեկտրաէներգիա գնելուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Վրաստանում դեմ են իրենց միջոցներով Ռուսաստանից Աբխազիայի համար էլեկտրաէներգիա գնելուն

00:49 05.03.2019

Թեմային անդրադարձել են «Վրաստանի ատլանտյան խորհրդի» նախագահ Բաթու Քութելիան  և «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների» հիմնադիր Թորնիկե Շարաշենիձեն:

Վրացի փորձագետները մեկնաբանում են Աբխազիայի համար Ռուսաստանից էլեկտրաէներգիա ձեռք բերելու վրաց-ռուսական պայմանագիրը:

Փորձագետներին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է վրացական կողմը Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնում, քանի որ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի կախվածությունն արդեն վտանգավոր է երկրի համար:

«Եթե կառավարությունն ասում է, որ դեֆիցիտ է ստեղծվել, նրանք պետք է բացատրեն, թե ինչու է այն ստեղծվել հենց հիմա, երբ տարիներ շարունակ այնտեղ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չի զգացվել: Հաջորդը.եթե կա էլեկտրաէներգիայի պակաս, ինչո՞ւ պետք է հենց Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնենք: Քանի որ ռուսական ցանկացած բան արդեն բավականին մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ նրանք ոչ թափանցիկ խաղացողներ են»,- ասել է Բաթու Քութելիան:

Թեմայի առնչությամբ հայտարարություններ է արել նաև վերլուծաբան Շարաշենիձեն:

«Արդեն քանի տարի է՝ Վրաստանն անկախություն է ձեռք բերել, սակայն ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից: Ֆինանսավորում է աբխազների համար ՌԴ-ից գազի մատակարարումը , նրանց առողջության հետ կապված հարցերը, որից, ի վերջո, տուժում են Վրաստանի քաղաքացիները․․․

Ինձ համար սա անընդունելի է … Իմ կարծիքով՝ պետությունը պետք է վերանայի իրողությունը, որովհետև փաստ է, որ երբեմն աբխազներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանի անձնագրեր և հարկ են վճարում են այդ երկրում», – ասել է Թորնեիկե Շարաշենիձեն:

«

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

10:45 22.11.2024

Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը

Նոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:35 22.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

10:26 22.11.2024

Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

10:20 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և կաթուցիչ։ Վարորդը և ուղևորը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ ուղևորը իրավապահներին հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա է՝ իր անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

BACK_TO_TOP