Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 12 2024
  • $
    396.06
  • RUBLE
    3.98
  • 411.07
WEATHER
+5.09 oC

Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

16:16 04.03.2019

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը քրեական գործ է հարուցել:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Վերջիններս դեռևս կարգավիճակ չունեն:

Հիշեցնենք` կեսգիշերին Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ավելի ուշ, «Ռեստարտ»-ի տղաները խոստովանել են, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գործով նախապատրաստվում են նյութեր:

Ավելի ուշ կատարվածին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում

14:49 26.12.2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, […] ...

Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է

14:40 26.12.2024

Վթարի հետևանքով մոտոցիկլետավարը մահացել է

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին, մայրաքաղաքի Խորենացու փողոցում միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և «Սուզուկի» մոտոցիկլետը: Մոտոցիկլետավար, Եղվարդի բնակիչ 47-ամյա Գէորգ Պ.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Ֆրանսիան դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու առաջարկով․ Լավրով

14:32 26.12.2024

Ֆրանսիան դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատելու առաջարկով․ Լավրով

Ֆրանսիան փակ խողովակներով մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին՝ առանց Կիևի մասնակցության ուկրաինական հարցի շուրջ երկխոսություն հաստատելու առաջարկով։ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր ֆրանսիացի գործընկերները նման ցանկություն ունեն նախաձեռնող դեր խաղալու տարբեր հարցերի շուրջ, և մենք ողջունում ենք դա, բայց թե ինչպիսին է նման […] ...

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 1․2%

14:15 26.12.2024

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 1․2%

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 11․6%, առևտրի շրջանառություն՝ 11․5%, ծառայություններ՝ 10․4%, Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։ 2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ […] ...

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհ

14:06 26.12.2024

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհ

Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ռ․ Բ․, […] ...

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

13:59 26.12.2024

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: 🔻 Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև […] ...

BACK_TO_TOP