16:10 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են մարդատարն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը: Վթարի հետևանքով վնասվածնքեր է ստացել 3 քաղաքացի: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրից մարդատարը, որն ավելի շատ է վնասվել, հեռացրել են էվակուատորի միջոցով, ավտոբուսի վարորդն ինքն է ինքնուրույն ավտոբուսը հեռացրել ճանապարհահատվածից:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 10:15-10:30-ն ընկած ժամանակահատվածում Սարկավագի 78 հասցեում:
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ունենք ահազանգ, որ վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մարդատարի վարորդը և երկու ուղևոր: Ըստ ավտոբուսի վարորդի բանավոր հայտարարության՝ ավտոբուսի ուղևորները խնդիր չեն ունեցել և գնացել են դեպքի վայրից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասաց հետաքննիչը։
SHANTNEWS.am-ն ուղևորվեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխել էին տուժածներին: Հիվանդանոցի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի խոսքով՝ տուժածների կյանքի վտանգ չի սպառնում:
«Առավոտյան ժամը 10:35 րոպեին շտապօգնության բրիգադի միջոցով հիվանդանոց է տեղափոխվել 3 կին, վարորդը` 47 տարեկան և երկու ուղևորներ` 39 և 37 տարեկան: Ընդհանուր վիճակը բոլորինն էլ բավարար է, կատարվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Երկուսի մոտ տվյալ պահին բացարձակապես ոչ մի վնասվածք չենք հայտնաբերել, բայց կգտնվեն մեզ մոտ դինամիկ հսկողության տակ մի քանի ժամ լրացուցիչ հետազոտությունները կրկնելու, որ որևիցե մի ներքին օրգան վնասվածնքերի հետևանքներ բաց չթողնենք: Միայն վարորդի մոտ ճակատային շրջանում կա մի փոքր սալջարդ, կատարվել էր գլխի դիմային ոսկորների, գանգի ոսկորների համակարգչային տոմոգրաֆիա և ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, միայն հեմատոմիա է: Այսինքն` սալջարդի հետևանք, մի փոքր ենթամաշկային այրան զեղում»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրենը:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...