Արմեն Սարգսյանի նախագահության 1 տարվա հիշարժան պահերն ու դրվագները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Արմեն Սարգսյանի նախագահության 1 տարվա հիշարժան պահերն ու դրվագները

17:56 02.03.2019

Մեկ տարի առաջ այս օրը՝ մարտի 2-ին, Արմեն Սարգսյանը ընտրվեց ՀՀ նախագահ: Այս մեկ տարվա ընթացքում նախագահի գրաֆիկը չափազանց հագեցած էր: Արմեն Սարգսյանը Հայաստանում հյուրընկալեց համաշխարհային ճանաչում վայելող հյուրերի, նշանավոր քաղաքական գործիչների, աշխատանքային այցեր կատարեց մի շարք երկրներ, մասնակցեց համաժողովների, միջազգային հայտնի պարբերականների հարցազրույցներ տվեց և այլն:

SHANTNEWS.am-ն առանձնացրել է Արմեն Սարգսյանի նախագահության մեկ տարվա ընթացքում շատ քննարկված ու հետաքրքիր իրադարձությունները:

Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո երկրում սկսվեցին ներքաղաքական իրադարձությունները՝ վարչապետի ընտրություն, նոր կառավարության ձևավորում, իսկ այս ամենի ֆոնին սկսվեցին նաև ցույցերն ու բողոքի ակցիաներն ընդդեմ նոր կառավարության:

Հանդիպումներ Սերժ Սարգսյանի հետ

Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նախկին նախագահ ու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը ԱԺ քվեարկությամբ ընտրվում է  ՀՀ վարչապետ: Այդ օրը արդեն նախագահի նստավայրում տեղի է ունենում նախագահ Արմեն Սարգասյանի ու վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Նախագահը ստորագրում է  Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամագիրը:

Բանակցություններ Հանրապետության հրապարակում 

Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր առաջ նախագահն անակնկալ ժամանում է Հանրապետության հրապարակ՝ Նիկոլ  Փաշինյանի հետ բանակցելու: Չափազանց լարված մթնոլորտում և ցուցարարներով շրջապատված է անցնում նախագահի ու այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Լրագրողներն ու լուսանկարիչները ցանկանում էին ունենալ իրենց բաժին պատմական կադրերն ու լուսանկարները:

Արմեն Սարգսյան և Նիկոլ Փաշինյան. երկրորդ կարևոր հանդիպումը

Նախագահի ու Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 8-ին նախագահական նստավայրում ու ավելի հանգիստ մթնոլորտում: Այս անգամ նախագահը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը:

«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»,- շնորհավորելով վարչապետին` ասել է Արմեն Սարգսյանը:

Պաղպաղակի օր

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայր է հրավիրում Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների: Իսկ հրավերի պատճառը դարձել է  օրեր առաջ նախագահականի մոտ պատահական հանդիպումը երեխաների հետ: Նախագահը երեխաներին պաղպաղակ է հյուրասիրել, ինչպես նաև երեխաների համար էքսկուրսի են կազմակերպել նախագահականում:

Նախագահը պարում է

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները երթով շարժվել էին դեպի նախագահական՝ այնտեղ բողոքի ակցիա իրականացնելու: Նախագահի հետ բանակցություններից հետո բողոքի ակցիան վերածվում է ուրախ տոնախմբության: Արմեն Սարգսյանը ցուցարարների հետ վերվերի է պարում:

Նախագահը համբուրգեր է պատրաստում

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ համբուրգերներ է պատրաստել երեխաների համար: Նախագահը ներկաներին կատակով ասել է.

«Եթե չահավանեն, հրաժարական կտամ»:

Նախագահը թենիս է խաղում

Հունիսի 5-ին Արմեն Սարգսյանը այցելում է  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, իսկ վերջում ուսանողների հետ թենիս է խաղում:

Արմեն Սարգսյանը Nas Daily-ի վլոգում

https://www.youtube.com/watch?v=iCCG5gmi0m4

Արմեն Սարգսյանը նախագահականում հյուրընկալում է հայտնի բլոգեր Nas Daily-ին, նաև նկարվում է բլոգերի հերթական վլոգում:

Կարճատև արձակուրդ

Բացվեցին նախագահականի դարպասները

Նախագահական նստավայրի հարակից այգու դարպասները բացվեցին, և հանգստյան օրերին մարդիկ կարող են զբոսնել այնտեղ:

Գիտելիքի օրը նախագահականում

Սեպտեմբերի 1-ին դպրոցականների համար նախագահական նստավայրում միջոցառում էին կազմակերպել: Շուրջ 180 երեխա հանդիպել  է Արմեն Սարգսյանի հետ:

Այցելություն Գյումրու ներառական փուռ-սրճարան

https://www.facebook.com/AregakBakery/photos/a.1954294364638259/1991879514213077/?type=3&theater

Արմեն Սարգսյանը Գյումրիում ոչ աշխատանքային այցի ժամանակ եղել է նաև Գյումրիում բացված ներառական փուռ-սրճարանում:

Երվանդ Մանարյանին մեդալի հանձնումը

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1886888108013733&id=100000776872213

Նախագահը այցելել է դերասան Երվանդ Մանարյանին՝ Ժողովրդական արտիստի կոչումը հանձնելու:

Նոր տարի, ու երեխաները դարձյալ նախագահականում են

Նոր տարվա նախօրեին Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաների:

«Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու հայրենիքը պաշտպանեն, սակայն ուզում եմ, որ պատերազմ երբեք չլինի, քանի որ պատերազմը լավ բան չէ: Ուզում եմ, որ միշտ ուրախ լինեք, վստահ լինեք, որ դուք, ձեզնից յուրաքանչյուրն ունի տաղանդ»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Բազմազավակ ընտանիքի տանը

Դեկտեմբերի 31-ին նախագահը հյուրընկալվել է Սուրենավանցի Հովսեփյանների բազմազավակ ընտանիք և ներկա է գտնվել երեխաներից մեկի ծննդյան օրվա արարողությանը: Ընտանիքն ունի 8 անչափահաս երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ 1:

Նոր տարի

2019թ. առաջին օրը նախագահը հրապարակեց ընտանեկան ջերմ լուսանկարներ:

https://www.facebook.com/Armpresident/posts/299875837328360?__xts__[0]=68.ARDFIeztkZL1aCNcVBfS6blKK3Ox0KQ6hfGC2SE9VuVos6L3MpKYySV_S-5cr8oniVDi8MPdEdIvLHT2LdnQnJSty6OZStwkI1w1CplAixCuuU5MyKY2yOpdJy7zGdlPwebWGSHgUOWWLWJR9xuuxFuOF7Ni0Ju5E36Y4IQ0RcnysXvM1CSb3EyJBIGJr_lfb6YbXcGlaH5zvCLuQYxXuv0cFvhfXhpygi2hQuCaGMQMKl2GYAOCXQXRwvEb1Z1ES0R-rMvNO_zYG-gxcsI9VnC2IZNwqv5cns25vDfIog9jraGSWXOvJONlWa0aIYB_4V_VvONxSglrQHr1_DfGxJ0&__tn__=-R

Աշխատանքային այց, ընդմիջում, պինգ-պոնգ

https://www.facebook.com/Armpresident/videos/2272055069742518/

Հունվարին Արմեն Սարգսյանը կնոջ հետ միասին աշխատանքային այցով գտնվում էր ԱՄԷ-ում: Գործնական հանդիպումների ընդմիջմանը նախագահը Նունե Սարգսյանի հետ պինգ-պոնգ է խաղացել:

Տեղափոխություն Բաղրամյան 26

https://www.instagram.com/p/Buf1nYUF0Ry/?utm_source=ig_embed

Նախագահ Արմեն Սարգսյանն իր Instagram-ի էջում տեղեկացրել է, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն է Մաշտոցի 47 հասցեում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

14:17 22.11.2024

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […] ...

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

14:10 22.11.2024

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

13:57 22.11.2024

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […] ...

BACK_TO_TOP