23:58 01.03.2019
Փետրվարի 28-ին Երևանում իրականացվել է հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 37-ամյա Էմիլ Ավագյանը, իր Daewoo մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 2 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է «անհիդրիդի» նմանվող հեղուկ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Է. Ավագյանը նշված թմրանյութը ումից է ձեռք բերել:
Կարճ ժամանակ անց, նույն գործի շրջանակում, Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Երվանդ Վարդերեսյանին, 30-ամյա Արսեն Գասպարյանին, 39-ամյա Արմեն Պետրոսյանին, 31-ամյա Ռոման Կայիլյանին, 32-ամյա Արտակ Ոսկանյանին, 28-ամյա Հայկ Ղազարյանին, և էլի մի քանի անձանց:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև թմրանյութերի հիմնական մատակարարին: Նա Երևանի բնակիչ, 35-ամյա Գեղամ Արզումանյանն է:
Բոլորի մոտ հայտնաբերվել են տարբեր տիպի թմրամիջոցներ, ներարկիչներ և կասկածելի դեղահաբեր:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են արդեն նշված քրեական գործերով հմտություն ձեռք բերած քննիչներ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...