18:09 01.03.2019
Ուկրաինայում շաբաթներ շարունակ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրություն էր անցկացվում: Արդյունքում` անցած շաբաթ ազգային քվեարկությամբ «Եվրատեսիլի» պատվիրակ էր ընտրվել էպատաժային երգչուհի Մարուվը:
Սակայն ամեն ինչ նախատեսված սցենարով չի ընթացել: Ժյուրիի անդամները սկսել են երգչուհուն քաղաքական բնույթի հարցեր տալ: Մասնավորապես հետաքրքրվել են Ղրիմի, Ռուսաստանի նկատմամբ նրա վերաբերմունքով և պարտադրել հրաժարվել ռուսաստանյան հյուրախաղերից:
«Ձեր հայրենասիրությունը և Ռուսաստանում հյուրախաղերը ինչպե՞ս կարող են մեկտեղվել: Դե, գիտեք, որ պատմականորեն Ուկրաինան Ռուսաստանի հետ մեծ խնդիրներ ունի»,- երգչուհուն հարցրել է ժյուրիի անդամներից մեկը:
Պատասխանելով քաղաքական բովանդակությամբ հարցին` երգչուհին շեշտել է, որ ինքը մասնակցում է երգի մրցույթի, իսկ Ղրիմը Ուկրաինայինն է:
«Ես իմ հարցազրույցներում բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: «Եվրատեսիլը» ընդհանուր տոն է, որտեղ երկրները ներկայացնում են իրենց մշակույթը: Առաջին հերթին այն երգի մրցույթ է, ոչ թե քաղաքական ընտրություն: Իսկ այդ հարցով կարող եք դիմել Գերագույն ռադային ու այնտեղ կստանաք բավականին հետաքրքիր պատասխաններ»:
Հաղթանակից մեկ օր հետո երգչուհին հրաժարվել է մասնակցել մրցույթին: Ժյուրիին ի պատասխան` նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ես Ուկրաինայի քաղաքացի եմ, հարկեր եմ վճարում և անկեղծորեն սիրում եմ Ուկրաինան, բայց ես չեմ ցանկանում ելույթ ունենալ քաղաքական կարգախոսներով, որոնք երգի մրցույթում իմ ելույթը կվերածեն մեր քաղաքական գործիչների կողմից բեմադրված ակցիայի: Ես երաժիշտ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիք»:
Մարուվից հետո «Եվրատեսիլին» հրաժարվել են մասնակցել են նաև երկրորդ, երրորդ ու չորրորդ հորիզոնականները զբաղեցրած Freedom-jazz girls band-ը, Kazka և Brunettes Shoot Blondes խմբերը: Վերջին խումբը հայտարարել է, որ իրենց պետք չէ ամեն գնով հաղթանակի հասնելը:
Արդյունքում` Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը որոշում է կայացրել ընդհանրապես չմասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
18:20 15.04.2025
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...
18:11 15.04.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերըԱպրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...
17:54 15.04.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...
17:50 15.04.2025
Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրըԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...
17:46 15.04.2025
Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […] ...