Խնդրում եմ ցույց տալ մի դեպք, երբ իմ խնամի-ծանոթ-բարեկամները հայտնվել են համակարգում. Պապիկյանը՝ մարզպետարանների կրճատումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Խնդրում եմ ցույց տալ մի դեպք, երբ իմ խնամի-ծանոթ-բարեկամները հայտնվել են համակարգում. Պապիկյանը՝ մարզպետարանների կրճատումների մասին

14:24 01.03.2019

Այսօր ԱԺ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Փակ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ քննարկվող հարցերից մեկը եղել է «Տարածքային կառավարման մասին» օրենքը ԱԺ բերելը: Այն ենթադրում է մարզպետարանների աշխատակազմերի կրճատում, որի մասին եղել է կառավարության որոշումը, որն ուժի մեջ կմտնի ԱԺ հաստատումից հետո:

Ըստ օրենքի` նախատեսվում է 30 տոկոս կրճատում կատարել մարզպետարաններում: Հարցին`արդյո՞ք սա ենթադրում է, որ բոլոր մարզերում նույնչափ կրճատումներ կլինեն, նախարարը պարզաբանեց.

«Կարող է լինել մի տեղում 28 տոկոս, օրինակ` Արագածոտնի մարզում աշխատողների թիվը 121-ից կարող է հասնել 87-ի, սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել, որ աշխատակիցների մեծ մասը աշխատանքն ըստ էության չի կատարել, ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատելու մասին է: Մենք չենք ուզում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, այլ կառավարումը դարձնել արդյունավետ, պետք է մասնակցեն մասնագետներ, ովքեր տիրապետում են ոլորտին, ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի-ծանոթ-բարեկամ և հարմարավետ տեղավորվել են, իսկ մնացածի համար ճանապարհն այլևս փակ է, այլ  որովհետև իրենք քաղծառայող են և պաշտպանված  են օրենքով: Պիտի հնարավորություն ստեղծենք բոլորի համար, և համակարգը դարձնել արդյունավետ»:

Հարցին` մարզպետների տեղակալների և օգնականների կրճատումներ արդեն եղե՞լ են,  Պապիկյանն ասաց.

«Բոլոր մարզպետարաններում եղել է 3 տեղակալ, սկսել ենք այդ պրոցեսը, չեն վերանշանակվել տեղակալներ, միայն երկուսում են երկու տեղակալ, մյուսներում մեկ տեղակալ է: Բոլոր մարզպետարաններում կլինեն մեկ տեղակալ` մեկ օգնականով, մարզպետի երկու օգնականներ»:

Մարզպետարանի` աշխատակազմի` ամենամեծ թվով աշխատակիցներով աչքի ընկնող մարզը Գեղարքունիքն է, որտեղ  աշխատակազմի թիվը գերազանցում է 180-ը:

Լրագրողների հարցին, թե խնամի-ծանոթ-բարեկամներին հեռացնելով՝ արդյո՞ք նոր իշխանությունն իր ԽԾԲ-ներին չի բերում աշխատանքի, նախարարը պատասխանեց.

«Խնդրում եմ ցույց տալ մի դեպք, երբ իմ խնամի-ծանոթ-բարեկամները հայտնվել են համակարգում զուտ իմ խնամի-ծանոթ-բարեկամը լինելու պատճառով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP