Համաներման հետևանքով հանցագործությունների դեպքերն աճել են. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Համաներման հետևանքով հանցագործությունների դեպքերն աճել են. Օսիպյան

19:00 28.02.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում:

«Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով դիմեմ մեր քաղաքացիներին: Ո´չ, այդպիսի բան չկա: Մենք ունենք սեփականության դեմ ուղղված աճ, գողությունները նկատի ունենք, բայց նաև անձի դեմ ուղղված հանցագործությունների առումով լուրջ ձեռքբերում, անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների ևս, մեր կանխարգելիչ աշխատանքների արդյունքում դրանք բավական նվազել են, կոռուպցիոն հանցատեսակներում լուրջ ձեռքբերումներ ունենք: Մենք ծրագիր ենք ներկայացրել, մշակում ենք ծրագիր, կներկայացնենք, հիմա քննարկման կուղարկենք շահագրգիռ կողմերին, ապա կառավարության ծրագիր կներկայացնենք կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հանցագործությունների, կոնկրետ՝ գողությունների թվի աճին ի՞նչն է նպաստել: Օսիպյանն ասաց, որ մի քանի գործոններ կան, ապա մեջբերեց հեղափոխությունից հետո տարածված թևավոր խոսքը՝ «իրավիճակ է փոխվել»: Դրա արդյունքում, ըստ Օսիպյանի, ժողովուրդն ավելի զգայուն է դարձել, ամեն փոքր բան, որ կատարվում է, դիմում է ոստիկանություն:

«Ես մեջբերեցի նոր, որ միայն հեղափոխությունից հետո, այսինքն՝ իրավիճակ փոխվելուց հետո 807 դեպքով ավելի քաղաքացիներ են դիմել՝ նախորդ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ 6 ամսվա կտրվածքով: Գողությունների աճի դեպքում տարբեր գործոններ կան, միանշանակ համաներումը ազդել է, այս պահի դրությամբ ես պաշտոնապես հայտարարում եմ՝ համաներումով ազատ արձակվածներից 58-ը հանցագործություն է կատարել՝ 104 հանցագործության դեպք է եղել»,- ասաց նա՝ նշելով, որ մի մասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մի մասինը՝ ստորագրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP