19:39 28.02.2019
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
Դեռևս 2018թ․ հոկտեմբեր ամսին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել: Ըստ այդ փաստաթղթի կողմերը պատրաստվում են համագործակցել մարզի բնակիչների համար իրազեկման ծրագրերի իրականացման, անվճար և արդյունավետ իրավաբանական օգնության տրամադրման ուղղություններով: Գրասենյակում քաղաքացիներին ծառայություն են մատուցելու ոչ միայն հանրային պաշտպանները, այլ նաև այն փաստաբանները, որոնք չունեն գրասենյակային տարածք գործունեություն ծավալելու համար: Դրա փոխարեն այդ փաստաբանները շաբաթական մեկ անգամ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն մարզի բնակիչների համար:
«Վստահ եմ, որ այս համագործակցության շահառուն լինելու են մեր քաղաքացիները: Որքանով որ տեղյակ եմ մարզպետարան դիմող քաղաքացիների մեծ մասի խնդիրները կապված են իրավական հարցերի հետ և այս առումով այս հարթակը լավ հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ստանալ իրավական օգնություն և թեթևացնել պետության բեռը»,- նշել է Արա Զոհրաբյանը:
«Այս փուլում այս ֆորմատի աջակցությունը շատ կարևոր է մարզի համար և ուրախալի որ հենց ձեզ հետ ենք իրականացնում»,- հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկան, փաստաբանների հետ իրականացնելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն Կոտայքի մարզի բնակիչների համար:
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդան քաղաքի նստավայրի բացման առիթով Կոտայքի մարզպետը գրասենյակին նվիրել է Աբովյան քաղաքի Գեղարվեստի ուսումնարանի սաներից մեկի գեղանկարը:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...