15:11 28.02.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից դիմում էր ստացել «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի կողմից գործարկվող «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում հարցումներ են ուղարկվել մի շարք պետական ու հասարակական մարմինների, պարզելու՝ արդյո՞ք վերջիններիս փոխանցվում են «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում մշակվող տվյալները:
Գործակալության իրականացրած վարույթի արդյունքում պարզվել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի. ապաանձնավորված տվյալներ պարունակող վերլուծական նյութեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները, իսկ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությանը տրամադրվում են միայն Արցախի Հանրապետության տարածքից հավաքագրված անձնական տվյալները։
Ինչ վերաբերում է տվյալների մշակման մասին համաձայնություն ստանալու փաստին, ապա Գործակալությունը վարույթով անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար մի քանի հարցում է ուղարկել նաև «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ին, արդյունքում վարույթի ընթացքում dasaran.am կայքում ավելացվել է «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» վերտառությամբ բաժինը, և մինչև վարույթով որոշում կայացնելը «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում տվյալների մշակումը համապատասխանեցվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ինչը կարելի է համարել վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից մեկը:
Վարույթով նաև հաստատվել է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար:
Գործակալության կողմից իրականացված ընտրանքային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականություն» բաժինը ավելացվելուց հետո ներկայացվում է ինչպես կայքի նոր օգտատերերին, այնպես էլ կայքի արդեն գրանցված օգտատերերին՝ բաժինն ավելացնելուց հետո առաջին անգամ մուտք գործելիս:
Այսպիսով, վարույթի արդյունքում գործակալությունն արձանագրել է, որ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Միաժամանակ, հաշվի առնելով «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը և ներկայացրած նյութերը, Գործակալությունը վարույթի արդյունքում պահանջել «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ից ապահովել dasaran.am կայքի օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման համար: Ի կատարումն վերջինի՝ «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն գործակալությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ ապահովվել է dasaran.am կայքի բոլոր օգտատերերի պատշաճ իրազեկումը (ծանուցումը) համաձայնության ստացման վերաբերյալ, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պահպանման քաղաքականության» վերախմբագրման շրջանակում կայքում գրանցված բոլոր օգտատերերը և նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:
Վարույթի արձանագրած կարևոր արդյունքներից է նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակալություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը, քանի որ մի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ուշադրության կենտրոնում էր պահել անձնական տվյալների պաշտպանության խնդիրը և ահազանգել գործակալությանը, մյուս կողմից «Նոր Սերնդի Դպրոց» ՀԿ-ն, չսպասելով վարույթով որոշման կայացմանը, դեռևս վարույթի ընթացքում կատարելագործել է անձնական տվյալների մշակման իր քաղաքականությունը և անձնական տվյալների մշակումը ամբողջությամբ համապատասխանեցրել օրենքին:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում13:00 02.04.2025
Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է․ Հակոբ ԱրշակյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած […] ...
12:51 02.04.2025
ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրելԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն […] ...
12:40 02.04.2025
Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել […] ...
12:30 02.04.2025
Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: ...
12:23 02.04.2025
Վիեննայում ԱՍՀ փոխնախարարը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներըՄարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ «Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների […] ...
12:14 02.04.2025
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ադրբեջանական բանակը, ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, ԼՂ-ի հետ շփման գծի ամբողջ երկայնքով հարձակում ձեռնարկեց։ Մարտական գործողությունների հետևանքով […] ...